«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Գուրգեն Եղիազարյանը կուսակցություն է ստեղծելու

Գուրգեն Եղիազարյանը կուսակցություն է ստեղծելու
08.05.2013 | 13:59

Տևական դատական քաշքշուկից հետո, դատարանը որոշեց ՍԴՀԿ-ն «տալ» Գևորգ Պերկուպեկյանին, այսինքն Լյուդմիլա Սարգսյանի ՍԴՀԿ-ն այլևս չկա: Այս որոշման շուրջ կարճ զրուցեցինք գրող, հրապարակախոս Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ:

-Հիմա դուք, որպես քաղաքական ուժ, ի՞նչ եք անելու:
-Արդարադատության նախարարությունը կարելի է փոխել մի քանի սաքսաֆոնով: Այսօր Հայաստանում դատական համակարգ, իրավունք, պետություն, ոչ մի բան գոյություն չունի: Կա մի իրավունք` հեռախոսային: Զանգ են տալիս, ասենք, Փիլիփոսին, իջացնում են պարտվերը, որն էլ անտրտում կատարվում է` խեղաթյուրելով փաստաթղթերը: Մենք ունենք մի տրցակ ու որ դատավորի գլխին դա խփենք` գլխից ոչ մի բան չի մնա:
-Ասել է` իրավական անգրագիտության արդյո՞ւնք էր այդ որոշումը:
-Չէ, հեռախոսային իրավունքի, օրինակ, Պողոսը Պետրոսի հետ պիտի լինի ատենապետ: Սրանք այն անամոթներն են, որ զանգեն ասեն Թալիաթին կարգեք ատենապետ, մի տարի գործը կլսեն, հետո Թալիաթին կարող է ճանաչեն ՀՀԿ-ի նախագահ` Նժդեհի փոխարեն:
-Հիմա Ձեր ՍԴՀԿ –ն ո՞ր ատյանին է դիմելու:
-Ճիշտն ասած, մի հատ ջհանդամի ատյան պիտի դիմենք, որովհետև միայն դժոխքը սրանցից կարող է գլուխ հանել: Աստծուց պիտի խնդրենք, որ սրանք ռադները քաշեն, քանի որ ազգային անվտանգությունը վտանգվել-«պրծել» է: Հայաստանում մարդ չի մնացել: Ավելին ասեմ, երեկ աներձագիս որդին մեկնեց Վորոնեժ: Սահմանից զանգեց ու ասաց, որ ավտոբուսի մեջ սահմանից ութ հոգի ավելացավ ու կանգնած գնացին: Նույնիսկ կանգնած են գնում: Իսկ դուք ասում եք` վիճարկեք: Ջհանդամին ենք դիմելու:
-Չե՞ք կարծում, որ ժամանակն է Դուք ձեր կուսակցությունը ստեղծեք:
-Իհարկե, ստեղծելու եմ ու սրանց դեմ պայքարելու համար: Աշնանը նման նախաձեռնությամբ հանդես կգամ:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ