ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Եթե չլիներ խորհրդային հայրենասիրական դաստիարակությունը

Եթե չլիներ խորհրդային հայրենասիրական դաստիարակությունը
09.05.2013 | 12:48

Մայիսը հայ ժողովրդի հաղթանակների ու նվաճումների ամիսն է: Այսօր եռատոնի Հաղթանակի օրը համանուն զբոսայգում միավորել է քաղաքական տարբեր հայացքների տեր գործիչների: Բարձր տրամադրությամբ այստեղ էր նաև ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: «Խորը հուզմունքով այստեղ եմ, որովհետև արդեն հատուկենտ մնացած վետերաններն են, որոնք հազիվ են քայլում: Նրանց կուրծքը զարդարում են մեդալները»,-իր տպավորությունները մեզ հետ զրույցում կիսեց նա, հավելելով, որ թեկուզ առողջական խնդիրներով, վետերանները եկել են Հաղթանակի զբոսայգի և իրենց հարգանքի տուրքն են մատուցում «Անհայտ զինվորի» հուշարձանին:
irates.am-ի հարցին, թե եռատոնից ո՞րն է առավել կարևորը Ձեր համար, ընկեր Թովմասյանը պատասխանեց. «Երեքն էլ կարևոր են, բայց, բոլոր դեպքերում, գլխավորը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն է, որտեղ հայ ժողովուրդն իրեն փայլուն դրսևորեց: Հարյուր ութ խորհրդային հերոս, որից երկուսը կրկնակի և ավելի քան յոթանասուն հազար մարդ արժանացավ շքանշանների ու մեդալների: Մենք տվել ենք վեց մարշալ, որոնք ողջ աշխարհում ուղղակի հիացմունք են առաջացնում: Մյուս հաղթանակները պետք է բխեցնել սրանից: Եթե չլիներ խորհրդային սերունդը, խորհրդային հայրենասիրական դաստիարակությունը, դժվար թե կարողանայինք մյուս տեղերում հաղթանակ տանել: Մենք մեծ հպարտությամբ, պարզ ճակատով նայում ենք մեր յոթանասուն տարվա պատմությանը և արձանագրում` կեցցե մայիսի իննը, խորհրդային ժողովրդի տարած հաղթանակը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ