Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարց գետի վրա կառուցվում է երրորդ ՀԷԿ-ը. բնակիչներն անհանգստացած են

Մարց գետի վրա կառուցվում է երրորդ ՀԷԿ-ը. բնակիչներն անհանգստացած են
13.05.2013 | 16:47

Լոռու մարզում գտնվող Մարց գետի վրա արդեն երրորդ ՀԷԿ-ն է կառուցվում: Գյուղի բնակիչները անհանգստացած են: Մի խումբ բնապահպան ակտիվիստներ մեկնել են Մարց` տեսնելու, թե ինչ է իրականում այնտեղ կատարվում, որովհետև բնակիչներից անընդհատ բողոքներ էին ստանում:

«Մենք «Էկոլուր» ՀԿ-ի հետ միասին մոտ 1,5 ամիս առաջ էլ ենք եղել Մարցում և անցկացրել հանրային լսումներ` կառուցվող ՀԷԿ-ի վերաբերյալ: Գյուղացիները դեմ արտահայտվեցին հանրային լսումների ժամանակ, սակայն չանցավ մեկ շաբաթ, նրանցից տեղեկություն ստացանք, որ ստորագրվել է ինչ-որ փաստաթուղթ, որի համաձայն գյուղապետը և համայնքից վեց-յոթ հոգի տվել են իրենց դրական դիրքորոշումը»,-ասաց բնապահպան ակտիվիստուհի Թեհմինե ԱՍԱՏՐՅԱՆԸ:
Նրա համար խիստ անհասկանալի և տարօրինակ է այն փաստը, որ իրենց նկարահանած տեսանյութի մեջ մարդիկ միաձայն դեմ են արտահայտվել ՀԷԿ-ի կառուցմանը, բայց փաստաթղթում, չգիտես ինչպես, հանկարծ հայտնվել են վեց հոգի, որոնք կողմ են եղել:
«Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու և լրագրողի, շատ անակնկալ էր սա: Ինչո՞ւ չեք գրել, օրինակ, որ հանրային լսումներին 35 հոգի են մասնակցել, ինչո՞ւ չեք գրել` քանի հոգի է դեմ: Եթե կողմը գրում էիք, ապա մնացած հանգամանքները նույնպես նշեիք: Միայն նշել եք այդ վեց հոգու մասին: Ստացվում է` գյուղացիները համաձայն ե՞ն այդ ՀԷԿ-ի կառուցմանը»,-տարակուսում է Թ.Ասատրյանը: Նա հայտնեց, որ նամակ է պատրաստել բնապահպանության նախարարությանը և ուզում է պարզել մի շարք հարցեր, որոնք հուզում են ոչ միայն իրեն, այլև գյուղացիներին. «Ովքե՞ր են եղել այն անձինք, ովքեր իրենց դրական դիրքորոշումն են հայտնել ՀԷԿ-ի կառուցմանը: Ինձ համար կարևոր է իմանալ, արդյո՞ք ընթացակարգը` արձանագրության կազմելու մատչելիությունը և թափանցիկությունը պահպանվել են: Ես ուզում եմ նաև ստանալ այդ արձանագրության պատճենը»,-ասաց Թեհմինեն:

Բանախոսը հավելեց, որ առաջին երկու ՀԷԿ-երի կառուցման պատճառով ամբողջ գետը ցամաքել է, գյուղացիները ջուր չունեն և միշտ առնչվել են այս խնդրին:
Նշենք նաև քննարկվող ՀԷԿ-ի սեփականատիրոջ անունը: Նա ոմն, շատերի համար դեռ անհայտ, Լեռնիկ Սիմոնյանն է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Տեսանյութ

Մարց գյուղի երեխաներ. «Մենք ենք ՄԵՐ ԳԵՏԻ ՏԵՐԸ» (տեսանյութը՝ «EcoLur NGO»-ի)
Դիտվել է՝ 3055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ