«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԲՀԿ-ն ընդդիմություն է Ծառուկյանին

ԲՀԿ-ն ընդդիմություն է Ծառուկյանին
17.05.2013 | 01:00

Իսկ որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է Ծառուկյանին, միշտ է ակնհայտ եղել:
Սակայն երկու կարևոր «միջոցառումների» ընթացքում` հատկապես: Առաջինն առնչվում է նախագահական ընտրություններին, ուր ԲՀԿ-ն` յուր բոլոր սատելիտներով, պնդում, ապացուցում, «ամպագոռգոռվում» էր, թե` ո՞վ չունի… թեկնածու, Ծառուկյանն է` մաքսիմում, Օսկանյանն է` մինիմում, սակայն պարզվեց… արքան մերկ է: Ասել է` ԲՀԿ-ն ոչ մի թեկնածու էլ չունի: Այդ մասին հայտարարեց ԲՀԿ-ին խիստ ընդդիմադիր (փաստորեն) պարոն Ծառուկյանը:
Պատմությունը կրկնվում է: Իսկ երբ մի բանը երկրորդ անգամ է լինում, նշանակում է` եկել է «ՊպվՖ րցՐՍՈ», ամեն օր այդ պատմությունը կրկնվելու է, զի այդպես է ասել մեր սիրելի Կոելյոն` նշանների լեզվի մասին:
ՈՒ Ծառուկյանին ընդդիմադիր ԲՀԿ-ն, իր աղջիկ «վախտվա» էնտուզիազմով, բողազով մեկ գոռում է, թե իրենք փողոցային ընդդիմություն չեն, իրենք դավիթշահնազարյան չեն, արամսարգսյան չեն, մակեյանա-գիմիշյանական չեն. էստեղ, եկեք խոստովանենք, բախտներս հաստատ բերեց, թե չէ, ի՞նչ ընդդիմադիր, որ կարենաս համ «պաչվես» իշխանությունների բոլոր, էն էլ ի՜նչ անդամների հետ, որոնց ողջ օրը քո քարոզչամեքենան գեբելսական ու տիրացուական է համարում, հետն էլ ասես` պաչվողը հենց դուք եք, այ արամսարգսյաններ, դավիթշահնազարյաններ, մենք ձեր իմացածներից չենք։ Հա, այն էինք ասում, որ ԲՀԿ-ն «լավիկն» է որպես ընդդիմություն, ունի… սկզբունքներ (ներվայինները դուրս գան դահլիճից):
Անցնելով քաղաքագիտությանը, փորձենք հասկանալ` բոլոր դեպքերում, ինչո՞ւ այս կարգի երկվություն, եթե ավելի անկեղծ` «եռվա-չոռվություն» ԲՀԿ-ում:
Շատ պարզ: Երկուշաբթի խորհրդարան է մտնելու Գագոյից «պաչված» գործադիր մարմնի ղեկավարի կառավարության ծրագիրը: Եթե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, ապա պե՞տք է «կողմ»` մաքսիմում, «ձեռնպահ»` մինիմում հագած գա ծրագրի քննարկմանն ու քվեարկությանը: Անշուշտ: Բա հետո՞։ Բա Արգամիչն ու Սեդրակիչը շատ չե՞ն նեղանա իրենց Գագոյից: Բա նրանց մտքների ծայրով չի անցնի՞, էս կարո՞ղ է` Գագոն «տյոմնի» խաղացել է ոչ թե իրենց, այլ Սերժ Ազատիչի հետ, ու Գագոյի նախագահական ընտրություններին չմասնակցելը, ավագանու ընտրություններին «ֆուկ» լինելը ոչ միայն ընդդիմադիր դաշտի փոշիացում էին նախապատրաստում, այլև իրենց:
Մտածելու բան է, չէ՞: Պետք է, չէ՞, այդ դեպքում գործարկել բազմակի օգտագործված սեփական «ՀՕՊ» ու բոլոր մնացած «ռազմական» բազաները` Ծառուկյանին, մնացյալին հասկացնելու` չի կարելի, չեն թողնի այդպես վարվել իրենց հետ:
Իսկ եթե ԲՀԿ-ն վերցնի ու ոչ փողոցային քննադատության ենթարկի կառավարության ծրագիրը, ապա «ո՞ւմ» է այն ձեռնտու լինելու: Ճիշտ, է այս դեպքում փայատերերը շատ են, սակայն ընդհանուր շահը նրանց տևական ժամանակ է, ինչ միավորել է, չէր կարելի պահը, մանավանդ որ կարկուտը ծեծած տեղը` տեղը տեղին էլի ծեծեց, գազը թանկացավ, ազատամարտիկներն էլ խիստ արդարացի սոցիալական բողոքի են նստել, վերցնել ու էդ պահին «պաչել» Տիգրան Սարգսյանին։
Մի խոսքով, սոցիալական բունտը ծեծում է հայոց, է՛լ առավել իշխանությունների դուռը: ՈՒ չի բացառվում, որ այդ ամենը «ջարդվի» կառավարության գլխին` մոտեցնելով ցանկալի պահը` իրենց համար:
Ավա՜ղ: Խաղաքարտերը խառնեց դարձյալ նույն ինքը, նորին գերազանցություն Ծառուկյան Գագիկը` արտաբերելով «ընդդիմություն չենք»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ