Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Էս խնամիներից պրծում չկա»

«Էս խնամիներից պրծում չկա»
20.05.2013 | 13:34

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյան բավականին աշխույժ էր: Նախ, վերջապես խորհրդարան էր եկել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նախապես լրագրողներին ասաց, որ չի պատասխանելու հարցերի, քանի որ այստեղ գալուց մեկ րոպե առաջ հարցազրույց է տվել zham.am-ին: Փաստորեն, այսուհետ «շարքային» լրագրողներս պիտի միջնորդավորված լսենք Գագիկ Ծառուկյանին` յուր սեփական ԶԼՄ-ների միջոցով:
Քվեարկությունից անմիջապես հետո Գագիկ Ծառուկյանը լքեց դահլիճն այն պահին, երբ Հովիկ Աբրահմայանը դեռ խոսում էր: Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ժամանակ խորհրդարանի խոսնակը դիտողություն արեց պատգամավորներին, թե` տարրական կուլտուրա ունեցեք, սպասեք խոսքն ավարտեն, նոր դուրս եկեք: Այս պարագայում էլ Աբրահամյանի խոսքը պիտի հիշեցնենք` վերստին նախորդ քառօրյայից «հուշ» մնացած. «Էս խնամիներից պրծում չկա»: Ի դեպ, ԱԺ խոսնակի հավաստիացմամբ, նաև տուգանքներ պետք է սահմանվեն նիստից բացակայող պատգամավորների նկատմամբ:
Մեկ այլ ուշագրավ բացահայտում ևս. Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին ԲՀԿ-ն, իր «ոճին» հավատարիմ մնալով, կրկին քվեարկեց «կիսակողմ», «կիսադեմ» ու չեզոք: Մի խոսքով` այլընտրանքային:
Այս պահին ԱԺ-ն քննարկում է կառավարության ներկայացրած ծրագիրը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ