Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եթե մահացածներն ու արտագաղթածները կարող են քվեարկել, ինչո՞ւ թոշակ էլ չստանան»

«Եթե մահացածներն ու արտագաղթածները կարող են քվեարկել, ինչո՞ւ թոշակ էլ չստանան»
21.05.2013 | 14:02

Այս պահին կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում շատ բուռն է ընթանում: Ընդդիմադիր պատգամավորները, իրար հերթ չտալով, խիստ քննադատում են կառավարությանը` ներկայացնելով վերջին «թարմ» իրադարձությունների սեփական մեկնաբանությունները: Չնայած կոռեկտությունը պահպանելու ԱԺ խոսնակի հորդորին, ընդդիմադիրները չեն հանդարտվում:
«Գյուղացիները գրում են` պարոն դատախազ, դու առանց այն էլ դաչա ունես, պոմիդորներ ես աճեցնում, էդքան ապրում ես, թող մի քիչ էլ մենք ապրենք, էլի»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը և, անդրադառնալով Բյուրականում ՀԷԿ-ի կառուցմանը, գլխավոր դատախազին անվանեց «խարդախ»: Երբ Հովիկ Աբրահմայնը միջամտեց ու նկատեց, որ վիրավորանքներից զերծ մնան, պատգամավորը նետեց. «Մի խանգարեք ինձ ու մի պաշտպանեք դատախազին: Նա իրավաբան է ու կարող է դատարան դիմել, եթե իրեն վիրավորել են: Նա պաշտպանության կարիք չունի»:
ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանն էլ նախ նկատեց, որ գազի գնի բարձրացումը զուտ քաղաքական հարց է, վարչապետին դիմելով էլ ասաց. «Դուք մեզանից վստահություն եք ուզում: Վստահությունն ուզում են գործով, վաստակում խոստումները կատարելով, ինչը դուք չեք արել»: Իսկ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն առավել կարևորեց իշխանության որակի փոփոխությունը: Հետո էլ, հիշեցնելով Խաչիկյանի «գործը», իրեն հատուկ ոճով հեգնեց. «Իսկ Խաչիկյանն ի՞նչ է արել: Ի վերջո, նա փորձել է արդարություն հաստատել: Նա երևի մտածել է, որ եթե այս մարդիկ` մահացածներն ու արտագաղթածները, կարող են քվեարկել, ինչո՞ւ թոշակ չստանան: Եթե նրանց բացակա ձայները կարելի է օգտագործել, որ իշխանությունը վերարտադրվի, ինչո՞ւ չի կարելի նրանց օգտագործել, որ մի մարդ, օրինակ Խաչիկյանը, հարստանա»: Սա հարուցեց դահլիճում նստած պատգամավորների ծիծաղը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ