Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Գյուղացուն նախևառաջ ֆինանսական օգնություն է հարկավոր»

«Գյուղացուն նախևառաջ ֆինանսական օգնություն է հարկավոր»
21.05.2013 | 15:25

«Հայաստանի գյուղատնտեսությունն այս տարի 35-40 մլն ԱՄՆ դոլարի վնաս կրեց: Մեր հաշվարկով, ոչնչացվել են շուրջ 20 հզր հեկտար այգիներ: Գյուղացին հայտնվել է անելանելի վիճակի մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ծամանակ ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ և հավելեց, որ գյուղացուն առաջնահերթ ֆինանսական օգնություն է անհրաժեշտ. «Իհարկե, պետք է նաև սերմեր և պարարտանյութ տրամադրել, բայց այսօր միայն սերմով օգնելը նրան ոչինչ չի տա: Անհարժեշտ է գոնե մեկ տարով սառեցնել գյուղացու վարկը»,-ընդգծեց նա:

Հ Բերբերյանի կարծիքով, պետությունն այսօր պետք է ամեն ինչ անի, որպեսզի ստեղծված իրավիճակում մարդիկ չհեռանան հայրենիքից: Ավելին, յուրաքանչյուր ընտանիք պետք է օգնություն ստանա անկախ նրանից` իր այգին մե՞ծ վնաս է կրել , թե՞ փոքր:
Բանախոսն անդրադարձավ նաև Հայաստանում տեղադրված հակակարկտային կայաններին` նշելով, որ նրանք լավ չեն աշխատում, քանի որ փոխվել է նախատեսված վառելիքը: «Դրանք նախատեսված են ացետիլենային նյութով աշխատելու համար, բայց քանի որ այդ նյութը թանկ է, որոշվեց, որ պետք է աշխատեն պրոպանով: Դա է պատճառը, որ արդյունավետ չեն»: Ըստ Բերբերյանի, տրամաբանական չէ նաև այդ կայանների տեղադրման վայրերի ընտրությունը, քանզի դրանք տեղադրվել են այնտեղ, որտեղ տեղադրողները ունեն ծանոթներ և բարեկամներ: «Անհրաժեշտ էր դրանք երկու շարքով տեղադրել` Շիրակ-Հոկտեմբերյան-Մասիս ուղղությամբ, որովհետև կարկուտը հիմնականում այդ ուղղությամբ է վնաս հասցնում»,-պարզաբանեց նա:
Պարոն Բերբերյանն առաջարկեց օգտագործել ցանցային պաշպանություն, այսինքն` ցանցապատել այգին` պաշտպանելով այն կարկուտի
հարվածներից: Նա ասաց, որ Իտալիայից ներկրված ցանցը բավականին ամուր է և կարող է պաշտպանել բերքը ոչ միայն կարուտից
այլև ցրատահարությունից: «Մեկ հեկտարը ցանցապատելու համար անհրաժեշտ է 2500 եվրոյին համարժեք դրամ: Այն ծառայում է 16 տարի: Կարելի է ձեռք բերել այդ ցանցը և բաժանել գյուղացիներին, որոնք 16 տարվա ընթացքում իրենց եկամուտներից կփակեն այդ ցանցի արժեքը»,-ասաց նա` տեղեկացնելով, որ այս հարցը քննարկվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանի հետ և ինքը հույս ունի, որ կառավարությունը հավանություն կտա իրենց առաջարկած ծրագրին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ