«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մենք չենք ցանկանում, որ ռազմական գործողությունները վերսկսվեն

Մենք չենք ցանկանում, որ ռազմական գործողությունները վերսկսվեն
23.05.2013 | 21:38

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստան էր այցելել: Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո նա հարցազրույց է տվել ռուսական «Независимая газета»-ին, tert.am կայքը թարգմանաբար ներկայացրել է հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները.
-Որևէ հույս կա՞, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով և այնպես, որ երկու կողմերն էլ գոհ լինեն:
-Ընդհանուր առմամբ, ինչպես ես սիրում եմ կրկնել, դիվանագիտությունը դեռ չի սպառել իրեն: Մենք պետք է եռապատկենք մեր ջանքերը, որպեսզի դուրս գանք այն անել դրությունից, որում հայտնվել ենք: Եկեք Հայաստանում հասարակական կարծիքի հարցում անցկացնենք, հարցնենք, թե ինչ նրանք շահեցին դրանից (ղարաբաղյան պատերազմից-Tert.am), ո՞վ հաղթեց: 2004թ-ից ես և հայաստանցի իմ գործընկեր Վարդան Օսկանյանը (Հայաստանի նախկին արտգործնախարարը-НГ) բազմաթիվ հանդիպումներ անցկացրինք, որպեսզի հասկանանք Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումը, ընդ որում՝ նույնիսկ տեղերով էինք փոխվում: Այդ գործընթացը պատմության մեջ մտավ «պրահյան գործընթաց» անունով... Գիտակցում էինք, որ կարգավորման գործընթացը բարդեցնող տարրը ռազմական գործոնն է՝ Հայաստանի զինված ուժերի առկայությունն Ադրբեջանի տարածքում. այսինքն Ղարաբաղին մենք ձեռք չէինք տալիս՝ հասկանալով, որ կարգավիճակի խնդիր գոյություն ունի, քանի որ ժամանակին խորհրդարանը չեղյալ էր հայտարարել Ղարաբաղի Ինքնավար մարզի կարգավիճակը: Սակայն նախքան կարգավիճակի հարցը լուծելը, ինչը իրավական խնդիր է, անհրաժեշտ է բանակցությունների սեղանը «մաքրել» բարդություններից. տվյալ դեպքում այդ բարդությունը ռազմական գործոնի առկայությունն է, ուժի կիրառումը, հայկական զորքերի առկայությունն ադրբեջանական տարածքներում, որտեղ չկա ադրբեջանցի բնակչություն, սոցիալական առումով այնպիսի պայթյունավտանգ տարրի առկայությունը, ինչպիսին փախստականներն ու տեղահանված անձինք են և այլն: Իսկ ո՞րն է Մադրիդյան սկզբունքների էությունը, որոնց շուրջ այժմ բանակցություններ են ընթանում՝ մեզ սահմանված ժամանակահատվածում վերադարձվում են ԼՂ-ին հարակից 7 շրջանները, փոխարենը հայկական կողմը ստանում է անվտանգության երաշխիքներ և Ղարաբաղի համար ժամանակավոր կարգավիճակ: Գումարած տնտեսական զարգացումը, փախստականների վերադարձը, շրջափակման դադարեցումը.... Եվ այդ ամենին պետք է հասնեինք աստիճանաբար՝ հասկանալով, որ անհրաժեշտ է որոշել Ղարաբաղի կարգավիճակը, որն առաջին հերթին Ադրբեջանի շահերից է բխում, քանի որ այն մեր տարածքում «գորշ գոտի է» (Չլուծված խնդիր-Tert.am):
-Լեռնային Ղարաբաղը, սակայն, արդեն որոշել է իր կարգավիճակը՝ ակախությունը:
-Չճանաչված անկախություն... Նույնիսկ Հայաստանը չի ճանաչել այն: Անհեթեթ բան է ստացվում. Ղարաբաղից վտարեցին ազգությամբ ադրբեջանցիներին և հայտարարեցին, թե օգտվել ենք ազգերի ինքնորոշման իրավունքից: Իսկ ադրբեջանցիներն ազգ չե՞ն: Ոչ ոք չի ժխտում ինքնորշման իրավունքը, որը, ինչպեսև տարածքային ամբողջականության սկզբունքը, ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությունում և Հելսինկյան ակտում: Անգործությունը վատթարացնում է իրավիճակը:
-Յուրաքանչյուր տարի շփման գծում ավելանում է միջադեպերի թիվը: Եթե 4 տարի առաջ երկու կողմերից 600 դեպք էր գրանցվում, ապա անցած տարի այդ թիվը հասել էր 3 000-ի:
-Եվ դա վտանգավոր է: Մենք կորցնում ենք կանխատեսելիությունը… Մենք էլ ենք նշել, որ շփման գծում լարվածությունը մեծանում է: Ի՞նչ է լինելու հետո, հետո ճգնաժամ է լինելու է, քանի որ երկրների միջև անդունդը խորանում է: Տնտեսությունը մեծ դեր է խաղում տարբեր հակամարտությունների կարգավորման հարցում: Չենք ցանկանում, որ ռազմական գործողություններ լինեն:
-Ադրբեջանը չերկարաձգեց Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության պայմանգիրը, իսկ Ռուսաստանը լուծեց Բաքու-Նովոռոսիսկ նավթատարով ադրբեջանական նավթը փոխադելու պայմանագիրը…, ինչն առիթ տվեց խոսելու Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների վատթարացման մասին: Ըստ Ձեզ՝ ինչպիսին է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարը:
-Մենք արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կառուցողական բանակցություններ անցկացրինք….: Անցած տարի Լավրովն այցելեց Բաքու, այս տարի ես՝ Մոսկվա: Վերոհիշյալ պայմանագրերի գործողությունների կասեցման պատճառները տնտեսական են: Մեզ համար կարևոր է, որ առևտրային հարաբերություններում քաղաքականությունը դեր չխաղա: Պետք չէ մութ սենյակում կատու փնտրել, ընդ որում՝ երբ կատուն սենյակում էլ չէ…: Մենք հարգում ենք մեր շահերը, մեր բարիդրացիական հարաբերությունները, հասկանում ենք՝ ինչ է կատարվում Ռուսաստանում...Նույնը նաև Մոսկվան: Մենք դա անվանում ենք ռազմավարական գործընկերություն:
-Վերջերս Բաքուն նախազգուշացրեց, որ ցանկանում է նվազեցնել Ադրբեջանի տարածքում ԵԱՀԿ-ի ներկայացուցչության կարգավիճակը: Այդ նախազգուշացումը որքա՞ն իրական է և արդյո՞ք միայն ղարաբաղյան հարցի հետ է կապված:
-.... Պարադոքսալ իրավիճակ է. ԵԱՀԿ-ում միշտ խոսում են օրենքի գերակայության և այն մասին, որ իրենք հավատարիմ են ԵԱՀԿ-ի շրջանակում գոյություն ունեցող բոլոր կանոններին և հայեցակարգերին, սակայն անմիջապես ընդդիմացան գրասենյակի կարգավիճակը փոփոխելու Ադրբեջանի նախաձեռնությանը... այն դեպքում, երբ մենք իրավունք ունենք որոշելու, թե ինչ կարգավիճակ է մեզ պետք: Երբ ես այդ հարցը բարձրացրի Վիեննայում, որևէ մեկը չկարողացավ պատասխանել: Մեր տարածաշրջանում ԵԱՀԿ-ը երկակի չափանիշներով է առաջնորդվում, նույնիսկ տարածաշրջանի երկրների ներքին վիճակը գնահատելիս: Օրինակ՝ նախագահի թեկնածուներից մեկի` մյուս թեկնածուի դեմ կատարած մահափորձը, կամ երրորդ թեկնածուի հացադուլը կառույցի պաշտոնական զեկույցներում չեն արտացոլվում, իսկ ընտրությունները բնութագրվում են որպես ժողովրդավարական և թափանցիկ (նկատի ունի Հայաստանի ընտրությունները և նախընտրական ու հետընտրական զարգացումները-Tert.am): Իսկ ահա մյուս երկրում գործընթացներն ուսումնասիրվում են մանրադիտակով(նկատի ունի Ադրբեջանը):
-Ադրբեջանն ամրապնդում է ռազմատեխնիկական համագործակցությունը Իսրայելի հետ, ինչը բացասաբար է անդրադառնում Իրանի հետ հարաբերություններին: Ըստ Ձեզ՝ ինչպես կընթանան հարաբերություններն այս եռանկյունիում:
-Ադրբեջանը մշտապես ձգտում է վարել սեփական ազգի շահերից բխող քաղաքականություն: Չէի ասի, որ Իրանի հետ հարաբերություններում մենք բարդություններ ունենք…. Օրերս ես իմ գործընկերոջ՝ Ալի Աքբար Սալեհիի հետ ջերմ զրույց ունեցա: Նա ցանկություն հայտնեց մինչև Իրանում կայանալիք նախագահական ընտրությունները (2013թ. հունիս) Բաքու այցելել: Ինչպես բոլոր հարևանների հարաբերություններում, մեր հարաբերություններում էլ խորդուբորդներ լինում են, բայց մենք կարողանում ենք ընդհանուր լեզու գտնել: Օրինակ Թեհրանում ձերբակալված ադրբեջանցիներն օրերս ազատ արձակվեցին:

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ