Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինչքան արվեստագետնե՜ր կան իմ ժողովրդի մեջ

Ինչքան արվեստագետնե՜ր կան իմ ժողովրդի մեջ
24.05.2013 | 00:52

Եթե համադրելու լինենք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո խորհրդարանին ներկայացված նոր կառավարության ծրագրի քննարկումներն այսօրվա` «տյունինգ» արված գրեթե նույնական ծրագրի քննարկումների ու առկա մթնոլորտի հետ, ապա անչափ հետաքրքիր քարտեզագրում կարող ենք ունենալ: Բոլոր մասնակիցների առումով: Հիշենք, որ նախորդ անգամ քննարկումներն այնքան կառուցողական էին, որ քիչ էր մնացել հավատայինք, թե առողջ քաղաքականությունն արդեն ոտ առել, թափառում է Հայաստանով ու նրա խորհրդարանով մեկ։ Ավաղ, շատ արագ պարզվեց` կոմունիզմի ուրվականն էր այն և շատ շուտ վերացավ:

Չծանրանանք` ինչպիսին է ծրագիրը, պարզապես արձանագրենք` կառավարությունն ապրում է իր ամենադաժան ու ամենադժնի օրերը: Բոլոր առումներով. սպասվող տնտեսական նոր ճգաժամի ալիք, գազի թանկացում, կարկուտի «ծեծում», և, իհարկե` «չուզողների» անտանելիորեն երկար ու անբռնազբոս շարք` բունտային-ռազինյան-արաբական «պոզաներով»:
Համենայն դեպս, որքան էլ ընկեր Վահան Հովհաննիսյանը գրոտեսկով թիրախավորեց ՀՀԿ «մեծ պոետ» Գալուստ Գրիգորիչին` ի ցույց նրա «շուլուխչիության», այնուհանդերձ, ևս մեկ անգամ խորհրդարանը ապացուցեց, որ, անկախ ընկեր Վահանի «ընկերվարական» բունտից, կառավարությունն ունի երկրի երկրորդ ներկայացուցչական մարմնի «ադաբրյամսը»:
Կառավարությունն էլ իր հերթին փորձեց «ռեինկարնացվել»` «զրուցելով» Նիկոլ Փաշինյանի հետ, Հրանտ Բագրատյանին համագործակցության առաջարկ անելով, Հովիկ Արգամիչի հետ ճաշելով, իսկ երեկոյան ուղիղ կարկտահարված Արմավիր մեկնելով ու կոնկրետ ծրագիր ներկայացնելով իրեն սպասող գյուղացիներին:
Անցնենք համադրություններին: ՀՀԿ-ն նույնն էր: Ոչ մի փոփոխություն` նախորդ ծրագրի ներկայացումից ի վեր: Եվ երևի` հավիտյանս հավիտենից: Ամորֆ: Ծույլ: Հոգնած: Դանդաղ: Անէնտուզիազմ:
Չէ՜, մեկ տարբերություն կար. արգամիչական թևը հետ էր քաշվել, զի յուրյանց ծերակույտային գրասենյակը «մեռել» է, տեղը զիջելով երիտթևի «գործառույթներին». ինչպիսիք կլինեն դրանք, և ինչպիսի մեխեր կդրվեն դրանց ատամնանիվների մեջ` ծերերից, դեռ պետք է սպասել:
ԲՀԿ-ն, ի տարբերություն մեկ տարի առաջվա` «աղջիկ վախտվա» գրեթե նույն ծրագրի քննարկումների, երբ ԲՀԿ-ն կապլանային ինքնամոռացությամբ կրակում էր իշխանական-կառավարական բոլոր «լենինների» վրա, «մեյիդները փռում», «դիակներն» արագ «տեղափոխում»` արտագաղթի բուռն ֆոնի վրա, հետո կրկին շատ դիպուկ սնայպերություն անում, այս անգամ ինքն էլ դանդա՜ղ էր, հանց ՀՀԿ, «չկար նախկին էնտուզիազմը», հետն էլ կուսակցական բևեռացումը ցեցի նման սկսել է ուտել ԲՀԿ-ին:
Նախորդ անգամ ամենաակտիվ ՀԱԿ խմբակցությունն այս անգամ այնպիսի տրանսֆորմացիաներ էր կրել, որ կարող էր Գինեսի գրքի հայտ ներկայացնել: Հիշենք, մեկ տարի առաջ վերջինս մի այնպիսի մաստեր-կլաս ցույց տվեց, որ հիացել էին բոլորը` կառուցողական այդ մթնոլորտով, քննադատության արդյունավետությամբ: Այս անգամ (տե՛ս Արմեն Աշոտյանի բնութագրումը) յոթհոգանոց ֆրակցիայում ութն իրար հետ չեն խոսում (նայե՜լ է պետք նրանց «շփումներին»` նիստերի ժամանակ. Շվեյկը կնախանձեր):
Նույնական է վիճակը նաև «Ժառանգությունում»: Մեծն գաղափարախոս Աշոտյանը (էն ընկեր Վահանին մի հատ չհարցրինք` որպես գաղափարախոս Գրիգորի՞չն է ավելի մեծ, թե՞ Աշոտյանը) այդ մասին էլ է ասե՞լ:
Իսկ դաշնակցությո՞ւնը։ Լիբերալներին կախել, «դաշնակներին» խնայել ծերության պատճառով` կասեր Ժիրինովսկին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ