Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն` չար խոսելուց, իմ ականջները` չար լուր լսելուց»

«Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն`  չար խոսելուց, իմ ականջները` չար լուր լսելուց»
14.06.2013 | 11:20

(սկիզբը` այստեղ)

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԵԶՈՒՆ
Պարզվել է, որ խոսքի ուժով կարելի է փոխել մարդու ժառանգական կոդը, քանի որ ԴՆԹ-ի ալիքային կառուցվածքը զգայուն է խոսքի նուրբ էներգիայի նկատմամբ: Կենսաբանության դպրոցական ծրագրից հայտնի է, որ բոլոր օրգանիզմների ժառանգական տեղեկատվությունը ծածկագրված է ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթվի) մոլեկուլում: Վերջինս բարդ կառուցվածք ունեցող քիմիական միացություն է, մտնում է քրոմոսոմների կառուցվածքի մեջ, որոնք տեղակայված են բոլոր օրգանիզմների (բույսերի, կենդանիների, մարդու) բոլոր բջիջների կորիզներում: Յուրաքանչյուր տեսակի օրգանիզմ ունի որոշակի թվով քրոմոսոմներ: Մարդու բջիջներում դրանք 46-ն են: Քրոմոսոմների վրա գծային դասավորությամբ գտնվում են գեները, որոնց թիվը մոտ 30 000 է: Գենի քիմիական կառուցվածքում նույնիսկ չնչին շեղումը կարող է ժառանգական խախտումների, հետևաբար նաև ժառանգական հիվանդությունների պատճառ հանդիսանալ: Մարդու բոլոր գեների ամբողջականությունը` գենոտիպը, ևս ֆունկցիոնալ համակարգ է, որի բաղադրատարրերի միջև համաձայնեցված գործունեության ապահովումը կայուն երաշխիք է սերունդների միջև ժառանգական շարունակականությունն ապահովելու համար:
Գիտնականները գերզգայուն սարքերով պարզել են, որ ԴՆԹ-ի շղթայում առաջանում են հատուկ ալիքներ` սոլիտոններ, որոնք իրենց բնույթով տարբերվում են մեզ հայտնի էլեկտրական, մագնիսական ալիքներից: Այդ անսովոր ալիքները, սահելով ԴՆԹ-ի մոլեկուլի շղթայի վրայով, փոխում են իրենց բնութագիրը` կլանելով նրանում ծածկագրված ժառանգական տեղեկույթը (ինֆորմացիան) ոչ թե նյութի, այլ դաշտի, ալիքի մակարդակով: Հետազոտողներն ապացուցել են, որ ԴՆԹ-ում ծածկագրված է ոչ միայն օրգանիզմի կառուցվածքի նյութական հիմքը կազմող տարբեր սպիտակուցների սինթեզի ծրագիրը, այլև ժամանակի և տարածության մեջ նրա կառուցվածքի մասին տեղեկույթը. երբ բաժանվեն բջիջները, որ օրգանը որտեղ և ինչպես զարգանա և այլն: Այդ գործընթացները տեղի են ունենում սոլիտոնների հրահանգով. ԴՆԹ-ից հեռանալով` դրանք թափանցում են բջջի տարբեր կառուցվածքների մեջ` նրանց հաղորդելով ալիքային տեղեկույթի «պաշարը»: Դրա շնորհիվ բջջային կառուցվածքները զարգանում են ժառանգական ծրագրի համաձայն: Սոլիտոններն անցնում են նաև հարևան բջիջներ` այդ տեղեկույթը հանձնելով նաև նրանց ԴՆԹ-ին: Այդպիսի բազմաթիվ «այցելություններն» ապահովում են բջիջների, իսկ հետո նաև օրգանիզմի ամբողջական զարգացումը` համաձայն իր գենետիկական ծրագրի, որը նա ժառանգել է նախնիներից:
Բայց որտեղի՞ց են սոլիտոնները հրահանգ ստանում իրենց գործունեությունն իրականացնելու համար: Կենսաբանների ու մաթեմատիկոսների համատեղ ջանքերով պարզվել է, որ խոսքային և գենետիկական տեքստերն ունեն միևնույն չափագրությունը (չպՏՎպՑՐՌÿ): Ստացվում է, որ ԴՆԹ-ն կառուցված է մարդկային խոսքի օրենքներով: Հետազոտողները հատուկ սարքի միջոցով էլեկտրամագնիսական ալիքների վերածված մարդկային խոսքը բեռնել են սոլիտոններին: Անեծքով ու հայհոյանքով բեռնված ալիքները հետազոտվող բույսի սերմերի վրա թողել են 2 000 ռենտգեն ճառագայթման ազդեցություն. բոլոր սերմերը ԴՆԹ-ի բազմաթիվ վնասվածքների պատճառով մահացել են, չեն ծլել, իսկ հատուկենտ ծլածներն էլ ունեցել են բազմաթիվ գենետիկական շեղումներ: Վերջիններս էլ իրենց բազմաթիվ ժառանգական հիվանդությունները փոխանցել են ժառանգաբար: Մի քանի սերունդ հետո բույսը լրիվ այլասերվել է, կորցրել է նախնիներից ստացած ժառանգական հատկանիշները: Դրանից գիտնականները հանգել են ցնցող եզրակացության. ԴՆԹ-ն ընկալում է մարդկային խոսքը: Նրա «ականջները» ուղղակի հարմարված են ձայնային տատանումներ ընկալելու համար: Պուշկինը ինչ-որ ժամանակ կնոջը գրել է. «Մի սպանիր հոգիդ` ֆրանսիական վեպեր կարդալով»: Բանաստեղծի այս հորդորը մարդիկ կարող են լուրջ չընդունել: Եվ իզուր: Ժառանգականություն կրող մոլեկուլները ստանում են և՛ ձայնային, և՛ լուսային ինֆորմացիա: Լուռ ընթերցանությունը բջջային կորիզներին հասնում է էլեկտրամագնիսական ալիքներով: Մի տեքստը շտկում է ժառանգականությունը, իսկ մյուսը` վնասում: «Բարի խոսքը մեղրի խորիսխ է, և հոգու բժշկություն է նրա քաղցրությունը» (Առակ.16:24): Աղոթքի բառերը ակտիվացնում են գենետիկական ապարատի պահուստային հնարավորությունները: Անեծքը խախտում է ալիքային ծրագրերը, հետևաբար, խանգարում է օրգանիզմի բնականոն զարգացումը: Հայհոյախոսությունը ԴՆԹ-ին ստիպում է իրականացնել հակաբնական ծրագրեր: Այսպես աստիճանաբար սերնդին է փոխանցվում ինքնաոչնչացման ծրագիր: Այնպես որ, գենետիկական ապարատի համար միևնույն չէ, թե ինչ ենք մտածում, ինչ ենք խոսում, ինչպես ենք խոսում, ինչ գրքեր ենք կարդում: Ամեն ինչ տպագրվում է ալիքային գենոմում` ժառանգական ծրագրում, փոխելով օրգանիզմի յուրաքանչյուր բջջի ծրագիրը: Խոսքը կարող է քաղցկեղ առաջացնել կամ կարող է բուժել մարդուն: Ընդ որում, ԴՆԹ-ն չի տարբերում` դուք շփվում եք իրակա՞ն մարդու հետ, թե՞ հեռուստասերիալի հերոսի:
Խոսքի ազդեցությունը ժառանգական ծրագրի վրա հավատավոր մարդկանց հայտնի էր դեռևս հնագույն ժամանակներից: Հոգևոր գրականությունից մեզ հայտնի է, որ սուրբ հայրերի աղոթքներով բժշկվել են անհույս հիվանդները, նույնիսկ հարություն են առել մահացածները: «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են» (Առակ. 18:23): Ըստ որում, սրբերի օրհնությունները տարածվել են ոչ միայն տվյալ մարդու, այլև նրա սերնդի վրա: Եթե բացասական միտքը, չարությունը օրգանիզմը քայքայում են ներսից, ապա բարի մտադրությունը, դրական հույզերը բուժիչ ազդեցություն են ունենում: «Ոչ մի տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսքը, որ շինիչ է և օգտակար, որպեսզի շնորհքով լցվի նա, ով այն լսում է» (Եփես. 4:29): Վերոհիշյալ հետազոտության սահմաններում կատարել են նաև հակառակ փորձը: Օրհնանքի բառերի ազդեցությամբ 10 000 ռենտգեն ուժի ճառագայթում ստացած բույսի սերմերի կտրտված քրոմոսոմները ԴՆԹ-ի պարույրի խախտված գեները նորից ուղղում են և, փաստորեն, ոչնչացած բույսերը վերականգնվում են: Կարևոր է նշել, որ փորձի ընթացքում կիրառված լեզուն կարող էր լինել ռուսերեն, անգլերեն կամ գերմաներեն, արդյունքը նույնն է ստացվել: Նշանակություն չունի նաև խոսքի ուժը. դա կարող է հնչել մեկ բարձր, մեկ շշուկով:
Էթնոհոգեբանները հայտնաբերել են, որ հայհոյական բառերի հնչյունային համադրությունները նմանություն ունեն հնում կիրառվող հմայությունների ժամանակ արձակվող հնչյուններին: Հմայողները կախարդությունների ժամանակ արձակվող նման հնչյունային համադրություններով հրավիրում էին չար ուժերին: Հետևաբար, մշտապես հայհոյախոսող մարդը դեպի իրեն է տրամադրում չար ուժերին, վաղ թե ուշ կորցնում է իր հսկողությունը նրանց նկատմամբ և դառնում է նրանցով բռնված (ՏՊպՐՋՌՎօռ): Այսինքն, մարդն իրենից անկախ սկսում է հաճախ հայհոյել, և ինչպես նշվեց վերևում, դրանով նպաստում է իր ժառանգական նյութի` ԴՆԹ-ի այլասերմանը և հիվանդությունների ծրագրավորմանը:
Գիտնականները զգուշացնում են, որ արտասանած կամ լսած յուրաքանչյուր բառը բացահայտ կամ քողարկված ձևով ազդում է մեզ վրա: «Լեզվի, բառի խոսքի հետ չի կարելի անպատիժ կատակել. մարդու խոսքը անտեսանելի, անշոշափելի կապող օղակ է մարմնի և հոգու միջև», գրում է ռուս լեզվաբան Վ. Ի. Դալը: Անհրաժեշտ է նշել նաև մարդու անվան հնչյունաբանության կապը նրա վրա: Պ. Ֆլորենսկին «Անուններ» գրքում ամփոփելով մարդու վրա նրա անձնանվան ազդեցությանը նվիրված իր հետազոտությունը, գրում է. «Անձի թեման տրվում է նրա անվան միջոցով, մնացած ամեն ինչը ընդամենը այդ թեմայի մշակումն է։ Անձնանունները բարձրագույն ամբողջություն ու բարձրագույն արժեք ունեցող մշակույթի ստեղծագործություններ են»: Այդ պատճառով էլ անհեթեթություն է մարդու անունն աղավաղելը կամ մարդուն մականուն տալը:
Ռուս մանկավարժները մտահոգված են, որ հիմա քողարկված պատերազմ է մղվում ռուսաց լեզվի դեմ, երբ ոչ միայն թույլատրված են անպարկեշտ բառեր, օտար բառերի չարդարացված առատություն, այլև բուն ռուսական վսեմ նշանակության այնպիսի բառերի նսեմացումը, ինչպիսիք են «սեր», «առաքինություն», «հայրենասիրություն» բառերը: Վ. Իրզաբեկովը այդ երևույթի մասին գրում է. «Ժամանակակից ազդագրային գործարարները ոչ միայն ոտնձգություն են անում ռուսաց լեզվի նկատմամբ, այլև մասնագիտանում են ճիզվիտական մեքենայությունները մեր գիտակցության վրա կիրառելու մեջ, պատերազմ են մղում վեհ գաղափարների հետ, գռեհկացնելով դրանք, նենգափոխելով բարձրը ցածրի, վեհը` ոչնչության»: Մարդիկ կարծում են, թե իբր այդ բառերը դեռահասների տարերայնորեն ձևավորված մշակույթի տարրեր են: Դա սուտ է: Ինչպես նշում են ռուս մանկավարժները, այդ ամենը կատարվում է «Մարդու կերպարը վերափոխելու» հատուկ ծրագրին համապատասխան: Դեռահասները չեն էլ կարող պատկերացնել, որ իրենց մատուցվող (պարտադրվող) «չարժեքները», որոնց իրենք ձգտում են նմանակել ու յուրացնել, արտասահմանյան հատուկ կենտրոններում լուրջ սոցիոլոգ գիտնականների խմբի կողմից մանրակրկիտ մշակված են: «Լեզուն որպես ազգապահպանման հզոր գործոն» տրամաբանությամբ ռուս մասնագետների մտահոգությունը միանգամայն արդարացված է: Այս հարցում մենք նույնպես լուրջ անհանգստանալու առիթ ունենք:
Լեզվի համար չափազանց վտանգավոր է «մակաբույծ» բառերի օգտագործումը, ինչպիսիք են հիմա նախադասություններում անհարկի հնչող «հա», «խոսքի», «ապեր», «ընգեր» և այլ բառեր ու բառակապակցություններ, որոնք աղճատում, աղավաղում են լեզուն, գռեհկացնելով այն: Լուրջ մտահոգության խնդիր է նաև մեր խոսակցական լեզվում անգլերեն ու ռուսերեն բառերի ու եզրույթների առատ ու անկաշկանդ օգտագործումը, անտեսելով դրանց հայերեն համարժեք բառերը: Անգլերենն ունի միանգամայն այլ լեզվական կառուցվածք, այլ առոգանություն, և ինչպես նշում են մասնագետները, միանգամայն այլ մատրիցա, որը լեզվի հիմնական բաղադրատարրն է: Օտար բառերի առկայությունից խախտվում է հայերենի կառուցվածքը, խանգարվում է մեր լեզվի մեղեդին:
Մեր լեզուն աստվածատուր պարգև է, և որ նրան պետք է խնամքով վերաբերվել, կասկածից վեր է: Այսինքն, մեզանում պետք է արմատավորվի գրական հայերենի օգտագործման կարևորությունը, որը մեր օրերում միտում ունի «մեռած» լեզուների շարքն անցնելու: «Գրական լեզուն քերականությամբ և բառապաշարով նորմավորված լեզուն է, որի մեջ տեղ չունեն ո՛չ բարբառներն ու ժարգոնը, ո՛չ էլ քերականական անճիշտ արտահայտությունները: Լեզու, որ պարտադիր է դպրոցում, լրագրում, ռադիոյում, լեզվի հասարակական օգտագործման բոլոր ոլորտներում», Լ. Հախվերդյանն այսպես է բնութագրում գրական հայերենը: Ցավոք, մեր օրերում տպագիր մամուլը և հասարակական տարբեր ոլորտները խճողված են ժարգոնային արտահայտություններով, իսկ ռադիոն ու հեռուստատեսությունը մեր կյանքը հեղեղում են ականջ սղոցող, նյարդայնացնող շեշտադրումներ ունեցող լեզվով, որը ոչ մի կերպ չի կարող իրական հայերեն կոչվել:
Նկատել են, որ վատ խոսող ուսուցիչների աշակերտներն ավելի վատ են սովորում, որովհետև նրանց օրգանիզմը, պաշտպանվելով վնասակար ձայնային ազդեցությունից, ինքնապաշտպանական բնազդով որոշակի ժամանակով անջատում է իր ուշադրությունը: Հետևաբար, ուսուցիչը աշակերտների ուշադրությունը գրավելու համար դերասանի նման պետք է հստակ, գեղեցիկ առոգանություն ունենա: Ռադիո և հեռուստահաղորդումների ժամանակ բեմական խոսքի անտեսումը, հաղորդավարի թլվատությունը, ինչպես նաև ձայնային ուժեղացուցիչները, որոնք մեծացնում են խոսքի թերությունները, ունկնդիրների, այդ թվում նաև` երեխաների ու դեռահասների մեջ, որոշակի խանգարումներ են առաջացնում: Խռպոտ, ճչացող ձայները բացասական ինֆորմացիան ավելի ուժեղ են փոխանցում, քանի որ լսողությունից ու տեսողությունից բացի, ընկալման գործընթացում ընդգրկվում են նաև ունկնդրի վախի, տագնապի, անհանգստության ուղեղային կենտրոնները: Անընդհատ դրդված այդ կենտրոններն առաջացնում են գրգռվածություն, ուժեղացնում են ագրեսիվությունը, հոռետեսությունը, շրջապատի նկատմամբ ոչ համապատասխան վերաբերմունքը, նպաստելով ընկճախտի (դեպրեսիայի) զարգացմանը:
Խորհրդային տարիներին ռադիո և հեռուստահաղորդավարներին սովորեցնում էին խոսելիս բառերը ոչ թե շաղ տալ, ինչպես պատահի, այլ բառերը «բրնձել». շեշտի, դադարի, տեմպի ու ռիթմի շնորհիվ եղանակավորել խոսքը, ստեղծել խոսքի մեղեդին: Ամեն մի լեզու երանգավորման իր յուրահատկությունները, իր մեղեդին ունի, որն արտահայտում է տվյալ երկրի բնության, մարդկանց «զգացմունքների և հույզերի», արտաքին աշխարհի ելևէջները` տատանումները, թրթռումները:
Տարբեր ազգերի մարդիկ իրարից տարբերվում են ոչ միայն արտաքին հատկանիշներով, այլև իրենց մարմնի յուրահատուկ տատանումներով, որոնք դրսևորվում են նրանց մշակույթում, հատկապես երգի, պարի ու լեզվի մեջ: Այդ առիթով Կոմիտասը գրում է. «Հայոց լեզուն ունի իր հատուկ հնչյունավորությունը, ուրեմն և համապատասխան երաժշտությունը… Յուրաքանչյուր ազգի խոսակցական ձայնաելևէջը բոլորովին այլ կերպ է լինում, ուրեմն և անշուշտ երգն էլ զանազան պիտի լինի: Երաժշտությունը մի տեսակ շարժողություն է, ինչպես լույսը, ինչպես ջերմությունը, էլեկտրականությունը և այլն: Այդ շարժողությունը համապատասխանում է (մարդու) ներքին աշխարհի շարժողությանը»: Հետևաբար, մարմնի ելևէջները` տատանումները, որոնք պայմանավորված են օրգանիզմի ֆիզիոլոգիական բնութագրով, նույնպես ազգային առանձնահատկություն են: ՈՒստի աղավաղելով լեզվի ելևէջները` նրա մեղեդին, հակադարձ կապի սկզբունքով խախտում ենք մեր օրգանիզմի տատանումները և հրահրում հիվանդություններ:
Ավանդական բժշկությամբ զբաղվողները գիտեն, որ ցանկացած հիվանդություն օրգանիզմը պարուրող էներգատեղեկատվական դաշտի ձևախեղման հետևանք է: Իսկ այդ դաշտը ալիքային բնույթ ունի, այսինքն` ձևավորվում է տարբեր հաճախականությամբ ալիքային տատանումներից: Ավանդական բուժման մեթոդները միտված են այդ շեղումները շտկելուն: Այդ մեթոդներից է նաև խոսքաբուժությունը, նարեկաբուժությունը, քանի որ իրական բարձրարժեք պոեզիայի ընթերցանությունը կամ հուսադրող, սփոփիչ խոսքը ունակ են բուժելու հիվանդին:


(շարունակելի)

Մարիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կենսաբանական գիտությունների թեկնածու
ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ
գիտաշխատող, դոցենտ

Դիտվել է՝ 3746

Մեկնաբանություններ