Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայրիկյանի վերքերը տեսնող եղե ՞լ է

Հայրիկյանի վերքերը տեսնող եղե ՞լ է
18.06.2013 | 15:22

«Սիրունյան» իրավաբանական գրասենյակի` օրերս Վարդան Սեդրակյանի քրեական գործից մամուլում հրապարակած որոշ փաստերից տեղեկանում ենք, որ Սեդրակյանի փաստաբանի ուսումնասիրությունները ցնցող եզրակացության են հանգեցրել: Պարզվում է` Հայրիկյանի վրա վնասվածքի հետքեր չկան: Եթե չկան, ուրեմն չեն էլ եղել: Ուրեմն ի՞նչն էր բուժում Հայրիկյանը արտասահմանում պետբյուջեից հատկացված 20 մլն դրամով:
Ի սկզբանե այս պատմության դետալներն իրար չէին համընկնում: Վերջերս էլ դատերից մեկի ժամանակ պարզվեց, որ Հայրիկյանի հարևանի երկու տարբեր ժամանակներում տված ցուցմունքներն իրար հակասում են: Եվ հիմա էլ Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի փաստաբանի ուսումնասիրության արդյունքները. «Դատական բժիշկ փորձագետը Հայրիկյանի մարմնի վրայի վերքերը չի տեսել, դեպքից 1 ժամ անց հիվանդանոց ընդունվելու ժամանակ Հայրիկյանի արյան ճնշումը 100/60 է եղել, իսկ պուլսը` 73 զարկ, ինչը չի լինում արյան զգալի կորստի ժամանակ, հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, իր վրա արյան հետքեր չի պարունակում, թեև Հայրիկյանը երկրորդ հրազենային վնասվածքը աջ կողմից ստացել է հենց այդ գնդակով, նույն գնդակը չի պարունակում ասֆալտի հետ ուժային շփման հետքեր (եթե հաշվի առնվի, որ հատակին է ընկել կրակվելու արդյունքում), Հայրիկյանի կարճաթև ներքնաշապիկի և անթև շապիկի վրա չկան համապատասխան վնասվածքները, թեև աջ կողմից առկա է հրազենային երկրորդ վնասվածքը, որը դատաբժիշկ փորձագետը չի տեսել»:
Փաստաբանական գրասենյակի տարածած հայտարարության մեջ յուրաքանչյուր փաստ հղում է արված ըստ դատական գործի համապատասխան էջերի, որը վստահություն է ներշնչում արված փաստագրումների նկատմամբ: Դա թույլ է տալիս մտածելու, որ Հայրիկյանի մահափորձի հետ կապված ինչ-որ բան այն չէ: Հարցը նույնիսկ Վարդան Սեդրակյանի` պատվիրատու լինել-չլինելը չէ, որի մասին երեկ մեղադրյալ Խաչատուր Պողոսյանը դատարանի դահլիճում ասել է, թե Սեդրակյանը որևէ առնչություն չունի մահափորձի հետ: Խնդիրը, առհասարակ, մահափորձ ասվածին է վերաբերում ու Հայրիկյանի ստացած հրազենային վնասվածքներին, որոնց բուժման նպատակով նա ժողովրդի փողերով արտասահման մեկնեց: Մեկնեց ու այնտեղից իր ֆեյսբուքյան էջում նախ կրակ ու անեծք թափեց 20 միլիոնի տրամադրման արդարացիությունը քննարկող իր հայրենակիցների գլխին, հետո էլ սկսեց իր բուժման մանրամասները նկարագրել ընդհուպ մինչև վերքից եկող արտադրության տեսքը` որպես իր վիճակի ծանրության հավաստիության ապացույց. «Ջրախառն արեան տեսք ունեցող այդ արտադրութեան քանակն օրեցօր պակասում է, բայց բժիշկն էլ է մտահոգիչ համարում։ Ստուգման նախնական տուեալներով վարակ (ինֆեքշն) չկայ»: Խնդիրը նաև բժիշկների` Հայրիկյանին տված եզրակացությունն է, որի հիման վրա նա դուրս գրվեց հիվանդանոցից ու այնուհետև մեկնեց արտասահման: Այդ ի՞նչ վերքեր էին, որոնց հետքերը դատական բժշկը չի տեսել:
Հիմա` ինչու՞ էր Հայրիկյանը այդքան երկար հիվանդանոցում պառկած, որտեղից իրար հակասող հայտարարություններ էր անում իր ինքնազգացողության, նախագահական ընտրությունների հետաձգման-չհետաձգման մասին: Ստացվում է, որ Պարույր Հայրիկանը, անկախության ռահվիրան` որպիսին ինքը չի զլանում ներկայանալ կամ առնվազն ակնարկել պատեհ-անպատեհ, ձևացնո՞ւմ էր: Եվ դեռ արտասահմաններից գրել է. «Ի դէպ, երբ այս բժշկուին էլ ասաց, որ հրաշքով եմ կենդանի մնացել, հարցրի մանրամասները։ Ասաց, որ գլխաւոր երակի վրայ նոյնիսկ քերծուածք կայ, այնքան մոտ է եղել գնդակը։ Ի պատասխան իմ՝ «Պատկերացնու՞մ եք, մարդիկ կային, որ ասում էին ինքս եմ կազմակերպել, ինքս եմ իմ վրայ կրակել» արտայայտութեանը, հարցրեց. «Հայաստանում այդպէս մտածող մարդ կա՞...»: Մի բան պարզ է, որ եթե իսկապես երակի վրա քերծվածք է եղել, նշանակում է վերքը խորն է եղել, որ թափանցել է մինչև երակը: Ուրեմն` ինչպե՞ս է որ դատաբժիշկը վերքի հետքերը չի տեսել: Ո՞վ է ստում: Փաստաբա՞նը, ում մասնագիտական պատրաստվածությունն ու փորձը թույլ են տալիս ենթադրելու, որ Սիրունյանը չէր կարող ստել, թե՞ Հայրիկյանը: Կամ-կամի շրջապտույտում խմորված այս գործը կարող է դեռ շատ ջուր վերցնել, եթե դատարանը չառաջնորդվի անկողմնակալության սկզբունքով:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ