Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Լավագույն գործարար լուծումները՝ ԴիջիԹեք բիզնես ֆորումում(լուսանկարներ)

Լավագույն գործարար լուծումները՝ ԴիջիԹեք բիզնես ֆորումում(լուսանկարներ)
22.06.2013 | 19:09

Հունիսի 21-ին մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:

ԴիջիԹեք բիզնես ֆորումին այս տարի մասնակցում են և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացնում են 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայություններ և այլն:

Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումներն են գործարար այցելուներին ցուցադրում Locator, Instigate, Unicopm, Synergy International Systems, Goods.am, MobRest.com, ScanCity, Webex Technologies, Impera Studio, Online-taxi.am, IT Service, Web Security, Pegasus Logic, PappleSoft, 3D Modeling Union, Clean Energy, Oktell, Sitronics, Cross Social և այլ կազմակերպություններ:

Պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը:

«Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող ԴիջիԹեք բիզնես ֆորում 2013-ում ներկա են և իրենց երկրի փորձն ու բիզնես ոլորտի ՏՏ լուծումներն են ցուցադրում կազմակերպություններ Սինգապուրից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բուլղարիայից, Ուկրաինայից: Արտասահմանյան մասնակիցների թվին են պատկանում հետևյալ կազմակերպությունները` International Union of Intstruments and ITT Engeneering, National Research University Moscow Power Engineering Institute (MPEI), Moscow State University of Instrument Engineering and Computer Sciences (MGUPI), AzRy, Bit4ID, High Tech Solutions և այլն:

«Ֆորումը մեծ հնարավորություն է տալիս արդիականացնել թե գործարար, թե պետական և թե հասարակական գործընթացները` կիրառելով տեխնոլոգիական ընկերությունների ներուժը և նրանց առաջարկած ինովացիոն լուծումները: Այս առումով ֆորումի երկօրյա աշխատանքները կարող են հանգեցնել կտրուկ փոփոխությունների մեր երկրի տնտեսության համար: Առաջնային նպատակ համարելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդնումը տնտեսության այլ ոլորտներում` դեռևս 2008 թվականից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է ԴիջիԹեք բիզնես ֆորումը»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Համաժողովի իրականացմանն աջակցում է նաև ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: Աջակցության հիմնական նպատակն է քաջալերել և ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ընկերությունների մասնակցությունը ֆորումին: «Այսօր Հայաստանի նորաստեղծ ընկերություններն առաջարկում են նորարար և բավականին հետաքրքիր տեխնոլոգիական գաղափարներ և լուծումներ, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել բիզնեսի տարբեր ճյուղերում և առօրյա խնդիրների լուծման ընթացքում»,- նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Քորնելիոն:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2953

Մեկնաբանություններ