Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

«Հայաստանն առաջնորդվում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնններից իջեցված դիրեկտիվներով»

«Հայաստանն առաջնորդվում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնններից իջեցված դիրեկտիվներով»
30.06.2013 | 14:31

irates.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Պարոն Հայրապետյան, վերջերս ՌԴ-ն հայտարարել է Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենք ու զինամթերք փոխանցելու մասին: Իսկ ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ Երևանում ասել էր, որ Մոսկվան հիմնովին վերազինելու է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը: Տեսակետ է հնչել, որ սա հետապնդում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանելու նպատակ: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանն այս դեպքում:
-Միանգամայն անընդունելի եմ համարում Ձեր վկայակոչած տեսակետը, թե ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի խոշոր վաճառքը հետապնդում է ԼՂ-ի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանելու նպատակ: Հայաստանից և Ադրբեջանից զատ տարածաշրջանում այլ երկրներ ու խաղացողներ էլ կան:
-«ՀայՌուսգազարդը» բանակցում է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ իր 20 տոկոս բաժնեմասը վաճառելու նպատակով: ՌԴ-ն այս քայլերով էլ նպատակ ունի մեծացնել Հայաստանի կախվածությունն իրենից: Հայաստանում այս փաստի դեմ էլ չկա կոշտ դիմադրություն, միայն առանձին շրջանակներից հնչում են մտահոգություններ:
-Դարձյալ համամիտ չեմ, թե ՌԴ-ն Հայաստանի կախվածությունն է մեծացնում իրենից. ավելի մեծ կախվածություն, քան այժմ կա, այլևս անհնար է պատկերացնել, ուստի գազի համար «կոշտ դիմադրություն» ասվածը չեմ ընդունում: Ռուսաստանի վարած քաղաքականությունը միանգամայն ադեկվատ է Հայաստանի քաղաքական էլիտայի որակին:
-Առաջիկայում սպասվում է ՀՀ-ի կողմից Եվրամիության ասոցացման պայմանագրի նախաստորագրումը: Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ՀՀ-ն թե՛ Եվրամիության, և թե՛ ՌԴ-ի Մաքսային միության հետ հարաբերություններում առաջնորդվում է ոչ թե կա՛մ- կա՛մ-ի, այլ՝ և՛- և՛-ի սկզբունքով: Որքանո՞վ կարող է սա հեռանկարային լինել Հայաստանի վարած քաղաքականության տեսանկյունից:
-Հայաստանն առաջնորդվում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից իջեցված դիրեկտիվներով, ուստի Հայաստանի հարցերը Հայաստանում չէ, որ լուծվում են. մենք մեր այդ իրավունքը, որպես պարտք գույքի դիմաց, զիջել ենք դեռևս մեր պետականության արշալույսին:
-Հայաստանի ներքաղաքական կյանքում սպասու՞մ եք մոտ ապագայում փոփոխություններ, քաղաքական ծրագրով և ասելիքով հանրությանը ներկայացող ընդդիմադիր ուժի հայտ:
-Այդպիսի բան մոտ ապագայում ակնկալելն անիրատեսական է, եթե միայն տարածաշրջանային գլոբալ տեղաշարժեր չլինեն: Իշխանությունը և ընդդիմությունը հաղորդակից անոթներ են. նրանց որակը և ինքնուրույնության աստիճանը միանգամայն համարժեք են:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ