Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մուրճի ու սալի արանքում` ընդդեմ փարավոնի

Մուրճի ու սալի արանքում` ընդդեմ փարավոնի
07.07.2013 | 22:25

Եգիպտոսի նախագահի պաշտոնակատարը նշանակել է վարչապետի պաշտոնակատարի: Ադլի Մահմուդ Մանսուրը այդ պաշտոնում տեսնում է Մուհամեդ էլ Բարադեյին: Պաշտոնանկված նախագահի կողմնակիցները բողոքի ակցիաներով են արձագանքել այդ քայլին: Նախօրեին Մուհամեդ էլ Բարադեյն ասել էր, որ բանակի միջամտությունն արդարացի է, որովհետև երկիրը հայտնվել է մուրճի ու սալի արանքում: «Դա շատ ցավալի, սակայն պարտադրված քայլ էր, ոչ ոք չէր ուզում, որ այդպիսի վախճան լինի, բայց, դժբախտաբար, Մուրսին վերջին ամիսներին իրեն փարավոնի տեղ էր դրել։ Նա վատնել է քաղաքական ժառանգությունը։ Եգիպտոսը դեմոկրատական գործընթաց իրականացնելու փոխարեն թեւակոխել է ձեռնամարտի փուլ»,- ասել է Բարադեյը։ Կատարվածը նա հեղաշրջում չի համարում` երբ 20 միլիոն մարդ փողոց են դուրս գալիս, դա չի կարող երկար շարունակվել: «Եթե Մուրսին պաշտոնանկ չարվեր, մենք շարժվելու էինք դեպի ֆաշիստական պետություն, կամ ամեն ինչ ավարտվելու էր քաղաքացիական պատերազմով»,-գտնում է վարչապետի պաշտոնակատարը, որի հաստատումը դեռ չի ստացվել: Նրա կարծիքով` Մուրսին չարաշահում էր պաշտոնը և մուսուլման եղբայրներին նշանակում էր երկրի կառավարման առանցքային պաշտոններում: Էլ Բարադեյը հույս ունի, որ Գերմանիան կաջակցի ժողովրդավարության հաստատմանը Եգիպտոսում: «Մենք Բեռլինից ֆինանսական աջակցություն և մեր ինստիտուտների ստեղծման ընթացքում խորհրդատվություն ստանալու հույս ունենք: Կարևոր է, որ ժողովրդավարության պաշտպանության համար փողոց դուրս եկած երիտասարդներըւ հեռանկար տեսնեն»,-ասել է նա:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ