Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ոսկե ծիրանը» նման է վավերագրական կինոյի

«Ոսկե ծիրանը» նման է վավերագրական կինոյի
08.07.2013 | 11:12

«Ոսկե ծիրանը» մեկնարկեց: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի «Աստղը»:

Հոբելյանական «Ոսկե ծիրանի» և անվանի հայի աստղի բացման արարողությանը ներկա էին մշակութային գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և փառատոնի պատվավոր հյուրը` Շառլ Ազնավուրը: Նա ասաց, որ չի կարողանում խոսել հայերեն, այս տարիների ընթացքում միայն մի բան չի փոխվել` իր հասակը:

Կինոթատրոն, կինոարտադրություն չունեցող մեր փոքրիկ երկրի համար, թվում է, շքեղություն է նման հեղինակավոր փառատոն ունենալը:
«Մեկը մյուսի հետ կապ չունի: «Ոսկե ծիրանը» կայացել է, մենք տոնում ենք տասնամյակը: Ես կարծում եմ, որ «Ոսկե ծիրանը» մեր Երևանի հրաշքներից մեկն է»,- մեզ հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը, խոսելով Ազնավուրի մասին, ասաց,- աշխարհում նրա նմանը չկա...»:
Բացման արարողությունը շարունակվեց Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հոբելյանական Ոսկե մրցանակը շնորհվեց փառատոնի գլխավոր հովանավոր, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն
Ռալֆ Յիրիկյանին:
«Առիթը օգտագործելով ուզում եմ այս բեմից ասել հետևյալը. Հայաստան աշխարհ, դու իմ հայրենիքն ես, ես քեզ այնքան եմ սիրում, ինչքան իմ ծնողներին, ինչքան իմ տիկնոջը, ինչքան իմ երեխաներին, դեռ` ավելին»,- ասաց պարոն Յիրիկյանը, «Ոսկե ծիրանը» նմանեցնելով վավերագրական կինոյի, որ ծնվում է գաղափարից ու երազանքներից:


«Փարաջանովյան թալեր» մրցանակը շնորհվեց փառատոնի պատվավոր հյուրին` Շառլ Ազնավուրին: Մրցանակը հոտնկայս ծափողջույնների ներքո մեծ շանսոնյեին հանձնեց կանադահայ ռեժիսոր, փառատոնի պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանը: Նրա խոսքով` որպես աշխարհի ամենահայտնի հայ` Շառլ Ազնավուրը իր ուսերին մեծ պատասխանատվություն ունի: «Նա շատ ավելին է տվել աշխարհին, քան մենք կարող ենք երևակայել: Նա մեզ տվել է իր սերն առանց վերապահումի: Նա սիրում է իր ժողովրդին: Մենք էլ քեզ ենք սիրում, Շառլ Ազնավուր»,- ասաց Ատոմ Էգոյանը:

Տարին հոբելյանական է: «Ոսկե ծիրանը» տասը տարեկան է:
«Առաջին տարում ունեինք ընդամենը 2 ծրագիր, այսօր` 8-10: Տասը տարի առաջ ունեինք 1000 հանդիսատես, այսօր` 50-60 հազար»,- ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, հույս հայտնեց, որ եկող տարիներին կլինեն կինոթատրոններ ոչ միայն կենտրոնում, այլև քաղաքի տարբեր մասերում, ինչպես նախկինում էր, և բոլոր ցանկացողները կմասնակցեն ծրագրերին:

Միջոցառումն ամփոփվեց Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմով, որի գլխավոր դերում Ազնավուրն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Կից լուսանկարները` Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ