Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Զենքի վաճառքը չունի զուտ կոմերցիոն նպատակներ»

«Զենքի վաճառքը չունի զուտ կոմերցիոն նպատակներ»
09.07.2013 | 16:48

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻՑ irates.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մոտ մեկ մլրդ դոլարի զենքի վաճառքը նապատակ չունի տարածաշրջանում ապակայունացնել իրավիճակը և լրացուցիչ խնդիրներ հարուցել Հայաստանի համար, եթե նկատի ունենանք, որ աշնանը սպասվում է ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
«Միարժեք չի կարելի պնդել, բայց Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին: Մյուս կողմից, տարածաշրջանում ստեղծվում են պատերազմի, անկայունության լուրջ նախադրյալներ: Ես չեմ կարծում, թե զենքի վաճառքը չի հետապնդում կոմերցիոն նպատակներ, ինչպես պնդում են ռուս պաշտոնյաները: Եվ երբեք զենքի վաճառքը չի կարող հետապնդել միայն կոմերցիոն նպատակներ, դա լուրջ քաղաքական քայլ է»,- ասաց Աղասի Ենոքյանը:
Քաղաքագետից հետաքրքրվեցինք, թե ինչու քաղաքական ուժերն այս դեպքում ձեռնպահ են մնում և փորձ չեն անում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել իրավահավասարության սկզբունքով: Ինչո՞ւ են լոյալ դիրքորոշում ցուցաբերում:
«Ես չեմ հավատում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հնարավոր է ստեղծել իրավահավասար հարաբերություններ, որովհետև Ռուսաստանը Հայաստանում ունի շատ ուժեղ ներկայություն»,- կարծում է Աղասի Ենոքյանը: Նա նշեց նաև, որ Հայաստանում չկան այնպիսի ուժեր, որոնք կարող են ՌԴ-ի հետ հարաբերութուններում գործել անկաշկանդ, իսկ ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը և ՌԴ-ի, Մաքսային միության կողմից ճնշումները դառնում են անհամատեղելի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ