«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բութ ժխտողականությունը դավաճանությունից էլ վատ է

Բութ ժխտողականությունը  դավաճանությունից էլ վատ է
12.07.2013 | 13:14

Այսօր հայ մամուլը, իր երկրի կարևոր կենսական հարցերը թողած (ասենք` անդրադառնալիս էլ միայն ապականող էությամբ է դրսևորվում), հաճախ է անդրադառնում Եվրոպայի իսլամացման գործընթացին: Աշխարհի տարբեր ծայրերից, իսկ իմ սիրելի Ռուբեն Հայրապետյանն էլ` Մոսկվայից, ահազանգում են Եվրոպայի իսլամացման, Ռուսաստանում կամ Եվրոպայում վերջին մի քանի տասնամյակում հազարավոր մզկիթների կառուցման և քրիստոնյա կանանց իսլամ ընդունելու (մուսուլման տղամարդկանց հետ ամուսնանալու պատճառով) և այլ տագնապալի հարցերի մասին: Նույնիսկ վերջերս Չեխիայում ապրող մի հայ նկարիչ «Իրատես de facto»-ի հետ ունեցած հարցազրույցում մեջբերում էր վիճակագրական տվյալներ (ընդ որում` ըստ չեխական վիճակագիրների), որ 2500 թվականին Չեխիայում կվերանա վերջին չեխը կամ չեխուհին: Որպես հայ մարդ տխրում եմ, որ այդ թիվը չափազանց երկար է նշված (2500 թվական), որովհետև կուզենայի, որ Եվրոպան ավելի շուտ իսլամացվեր և գազանաբարո այդ գործընթացում «քաղաքակիրթ», մարդասեր Եվրոպան հասկանար Արևելքի իր դարավոր քրիստոնյա քրոջ ողջ տառապանքը:

Չի բացառվում, որ Եվրոպան իսլամացման հոգեվարքի մեջ հրաշքով խելքի գա. ինչպես բյուզանդական Հերակլ թագավորը, որ ինչքան էլ մտածում էր Կոստանդնուպոլսից Կարթագեն փախչելու մասին, այնուամենայնիվ, քրիստոնեական հավատի զորությամբ այնքան ուժ գտավ իր մեջ, որ կարողացավ ոչ միայն հետ շպրտել պարսկական զորքը, այլև Քրիստոսի խաչափայտը վերադարձնել Երուսաղեմ:
Բյուզանդական կայսրության հակաքրիստոնեական էությանը կանդրադառնանք փոքր-ինչ հետո, բայց այսօրվա Եվրոպան հազիվ թե կարողանա իր մեջ ուժ գտնել և պայքարել քրիստոնեական արժեքների պահպանման համար: Եվրոպան երբեք չի պայքարել քրիստոնեական արժեքների համար: Եվրոպայի համար միշտ էականը նյութական շահն է եղել: Եթե Եվրոպան համարենք հռոմեական և հետագայում բյուզանդական կայսրությունների մշակութային, հոգևոր ժառանգորդ, ապա կտեսնենք, որ կրոնը եվրոպացու համար եղել է լոկ խորհրդանիշ, ոչ թե արժեք: Վերջին հաշվով բյուզանդական կայսրությունն է այսօր պատասխանատու Կոստանդնուպոլսի թրքացման, Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու և Եվրոպայի ապագան իսլամացման հարվածի տակ դնելու համար: Բյուզանդական կայսրությունը միշտ աշխատել է վերացնել Հայաստանը, որով իսկ ցուցաբերել է բացարձակ քաղաքական տգիտություն: Անիի թագավորության կործանումով Բյուզանդիան ուղի հարթեց թուրքի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելու համար: Ամբողջ Երուսաղեմում, Անտիոքում քրիստոնյա ժողովուրդներ էին ապրում և երբ վերջիններս հայցում էին Բյուզանդիայի օգնությունը, պատասխանը միանշանակ էր. օգնություն կլինի ուղղափառություն ընդունելուց հետո միայն:
Այսօր աշխարհի տերերը ցուցաբերում են ոչ թե գլոբալ քրիստոնեական մտածողություն, այլ հետապնդում են մեկ բան` նյութական շահ: Հասարակ մեկ օրինակ. ԱՄՆ-ի քանի՜ քանի նախագահի թեկնածուներ են խոստանում Հայոց ցեղասպանության ընդունումը, իսկ վերջո՞ւմ: Ինչո՞ւ: Որովհետև աշխարհի հիմքում շահն է, ոչ թե քրիստոնեական հումանիզմը: Եվ այդ շահը եվրոպական բարեկեցությունը բերել է մարդու հոգևոր այլասերվածությանը: Եվրոպան լիքն է «գեյ» քաղաքական գործիչներով: Գեյ տղամարդու համար չկա այլ իդեալ, քան իր սիրեկանը: Եվ այդ գեյ տղամարդը և՛ իր, և՛ իր կնոջ սեռական բավարարվածությունն ապահովելու համար պետք է իր տուն բերի Փարիզում թափառող, իսլամ դավանող տղամարդուն: Գեյի համար հայրենիք չկա, հավատ չկա: Գեյությունն արդեն իսկ աստվածադավություն է: Բյուզանդական քաղաքականությունն այսօր շարունակվում է բոլոր փոքր քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ: Վերցնենք մեր հզոր մեծ եղբորը: Մոտ 200 տարի նա միշտ հակաքրիստոնյա քաղաքականություն է վարել հայերիս նկատմամբ: Ռուսաստանն իր սխալ քաղաքականության պատճառով քաղաքական փորձադաշտի է վերածվում և 100 տարին մեկ կործանվում է: Այսօր էլ պուտինյան Ռուսաստանը նույն բյուզանդական քաղաքականությունն է վարում մեր նկատմամբ: Պուտինը Ռուսաստանի ապահովությունը դրել է նրա հզոր ուժի քաղաքականության վրա, կարծելով թե ատոմային հզոր զենքն իրեն կպաշտպանի, մոռանալով, որ ԽՍՀՄ-ն ավելի հզոր էր, բայց նա շաքարի պես հալվեց: Ինչո՞ւ, որովհետև ԽՍՀՄ-ի հաստագլուխ պետական գործիչները մտածում էին, թե կարևորը ռազմական ուժն է: Այսօր, որքան էլ Պուտինը կամ Մեդվեդևը եկեղեցի մտնեն, խաչակնքեն, միևնույն է, ուղղափառ եկեղեցին նրանց չի փրկի, եթե ամբողջ աշխարհի քրիստոնեությունը չի մտածում իր փրկության մասին: Իսկ ամբողջ քրիստոնյա աշխարհն ինչպե՜ս փրկվի, երբ եկեղեցին լի է գեյ հոգևորականներով: ՈՒղղափառ եկեղեցին որքան էլ քարոզվի պետականորեն, չքարոզվող ծայրահեղ իսլամն ավելի զորեղ, ավելի հզոր է ծավալվում, երբ քրիստոնյա հզոր երկրները միմյանց դեմ գաղտնի կռվում են իսլամի գործոնն օգտագործելով:
Ռուսաստանը թաղված է մուսուլմանական ճահճի մեջ, ինչին էլ վաղ թե ուշ զոհ է գնալու:
Այսօրվա աշխարհի այս բարդ պայմաններում ո՞րն է մեր` հայերիս դերը: Մենք դարեր շարունակ ապրել և բարգավաճել ենք մուսուլմանական շրջապատում: Արաբական աշխարհը մեզ խորթ չի եղել: Օմար խալիֆը Երուսաղեմում ավելի բարեհաճ էր հայերիս նկատմամբ, քան Բյուզանդական կայսրությունը կամ ներկայիս նույն ուղղափառ եկեղեցին: Վերջապես պետք է ընդունենք, որ մահմեդական ասելով մենք հասկացել ենք վայրի ու բիրտ, դաժան ու մարդագել թուրքին: Մեր հայոց մամուլը այնքան էլ չպետք է մտահոգվի Եվրոպայի իսլամացմամբ: Թե եվրոպացի գեյ պաշտոնյան իր ընտանիքի սեռական ցանկությունները բավարարելու համար ինչ կրոնից տղամարդ կընտրի, նրա անձնական գործն է: Մենք մեր դարդը լացենք և ոչ թե մտահոգվենք մի հարցով, որի լուծումը մեզնից չի կախված:
Կցանկանայի անդրադառնալ նաև հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանի «Լինենք աչալուրջ և հեռատես» հոդվածին («Իրատես de facto», թիվ 44): Պարոն տիտղոսավոր գործչին ասեմ, որ ես էլ եմ խոնարհվում Աքրամ Այլիսլի ծնող ժողովրդի առջև: Այդ ժողովուրդն ինչո՞վ է մեղավոր, որ Ալիև կամ Խանկոյսկի (1918-ի Բաքվի հայերի հայտնի ջարդերի կազմակերպիչներից մեկը) վիժվածքներ է ծնել: Ասեմ, որ գերմանացի հանճարեղ ժողովուրդը Հիտլեր է ծնել, բայց դա չի նշանակում, որ պիտի ատենք ամբողջ գերման ժողովրդին: Այդ ժողովուրդը մեղավոր չէ, որ ինքը դեռևս քաղաքակիրթ չէ: Խոջալուի դեպքերի մասին միթե այդ ոչ ցիվիլ ժողովրդի զավակն առաջինն իսկ չարձագանքեց և չդատապարտեց ադրբեջանական սուտը: Հիմա դառնամ Աքրամ Այլիսլիին: Պետք չէ, հարգելի Արգամ Այվազյան, ադրբեջանցիների ողջ մեղքը այդ մարդու վրա բարդել: Ես կարդացել եմ նրա գիրքը և շատ ուրախ եմ, որ այդ մարդը փորձում է փրկել իր ժողովրդի պատիվը: Այստեղ կուզենայի հիշել մի դեպք ոչ հեռավոր անցյալից: 1965 թվականին Հայաստանում ոչ լեգալ շրջանառվում էր լեհ մտավորական Գեմբարսկու նամակը իր թուրք բարեկամին: Նամակում Գեմբարսկին օրինակ էր բերում, թե ինչպես բուլղարացի հայտնի գրողը մի պատմվածքում դատապարտում էր հայրենակցին, որ վրեժխնդրությունից ելնելով սպանել է մի թուրք երեխայի: Դրանով, ըստ Գեմբարսկու, գրողը ոչ թե նսեմացնում, այլ վեհացնում էր իր ժողովրդին: Հասկանալի է, մի թուրք երեխայի սպանությունը չի կարելի հավասարեցնել հազարավոր բուլղար երեխաների սպանության հետ: Դրա համար էլ մեկի անունը բուլղարացի է, իսկ մյուսինը` թուրք: Թե ինչ են արել թուրքերը մեր գլխին, պարզ է: Բայց դա չի նշանակում, թե մենք պետք է Փամուկին, Աքչամին, Այլիսլիին և նման շատերին ասենք` դուք թուրք եք և վերջ: Այլիսլին արժանի է մեծ հարգանքի, գնահատականի, որովհետև նա կարողացավ ականջ կտրողների երկրում համարձակ դեմ գնալ պետական կառավարման ողջ ոհմակին: Պետք չէ մեղադրել Այլիսլիին, թե նա այդ գրքով փորձում է պաշտպանել իր երկրի կառավարողներին: Ես կասեի, որ Այլիսլին, որպես մտավորական, որպես մարդ, Աստծո զավակ, առաջին հերթին իր խղճի դեմ պաշտպանում է իրեն, իր երեխաներին ջանում է հեռու պահել թուրքի մեջ դարերով նստած ավերելու, կոտորելու, ոչնչացնելու վայրագ էությունից: Եթե Այլիսլին ասում է, որ մյուս կողմն էլ, այսինքն մենք` հայերս, պետք է քայլեր ձեռնարկենք, իմ կարծիքով` ճիշտ է, և դա չի նշանակում, որ Այլիսլին հավասարության նշան է դնում զոհի և մարդասպանի միջև: Պարոն Այվազյան, Սայաթ-Նովան մտավորական էր, հայ, բայց ավելի շատ թուրքերեն (ադրբեջաներեն) է գրել, քան հայերեն կամ վրացերեն: Սայաթ-Նովայի ժամանակ չկար երկու ժողովուրդների միջև թշնամություն սերմանող չար մտածողը: Այսօր էլ մեր` մտավորականներիս դերն է մերձեցնել այդ երկու ժողովուրդներին, վերջին հաշվով ոչ նրանք են մեզ վերջնականապես ուտելու և ոչ էլ մենք` նրանց: Ասել և ասում եմ, Այլիսլին մեր երկու, այսօր ոչ բարեկամ, ժողովուրդների ապագայի բարեկամության կամուրջն է: Այն էլ ասեմ, որ մեկ անգամ ևս կարդացեք Այլիսլիի «Քարե երազները» և գուցե ըմբռնեք նրա` իր ազգին ծաղրող նուրբ հումորը: Բութ ժխտողականությունը դավաճանությունից էլ վատ է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ