Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆ. «Գյուղացու թալան է գնում»

Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆ. «Գյուղացու թալան է գնում»
16.07.2013 | 18:15

Այսօր կայացած մամուլի ասուլիսում Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ հայտնեց, որ բավականին ծանր վիճակում է գտնվում ոռոգման համակարգը:Նրա խոսքով, այդ խնդիրը միշտ էլ եղել է և գյուղացիների համար թիվ մեկ մտահոգությունն է: Բանախոսի փոխանցմամբ, օրինակ Արթիկում, ջրի համար այս պահին պայքար է գնում, նույնիսկ ծեծկռտուք է եղել: Գյուղեր կան`հողը ճաքճքած է: «Փառք Աստծո, երկու օր առաջ անձրև եկավ Շիրակի մարզում և մի փոքր մեղմացրեց վիճակը»,-ասաց նա:

Հ.Բերբերյանի կարծիքով, ջուրը պետք է վստահել համայնքներին, որպեսզի գյուղացիները հնարավորություն ունենան պայմանագիր կնքել «Ջրառի» հետ:

«Առաջարկում ենք գյուղապետերին, կոպերատիվների նախագահներին, խոշոր ֆերմերներին պայմանագիր կապել «Ջրառի» հետ` շրջանցելով ՋՕ-երին: Մեկ այլ սխալ է, որ ՋՕ-երին հանձնվել է ներտնտեսային ցանցը. դա համայնքային սեփականությունն է: Մենք առաջարկում են մտցնել մրցակցություն: Չորսուկես դրամով ՋՕ-ն գնում է «Ջրառից», բայց վաճառում է տասնմեկ դրամով: Շիրակում մեկ հեկտարի ոռոգումը տասնյոթ հազար դրամ է, սակայն իրականը պետք է լիներ 8-10 հազար դրամ: Գյուղացու թալան է գնում: Վարչապետը շատ լավ բացահայտում կատարեց, և դա շարունակվում է»,-նշեց նա:

Անդրադառնալով ծիրանի մթերման գործընթացին, ագրարագյուղացիական միության նախագահը ասաց, որ Հայաստանում արտադրողը պաշպանված չէ։ Ըստ նրա, ոմն բարձրաստիճան պաշտոնյայի տգիտության պատճառով ծիրանի մթերման ընթացքում խառնաշփոթ առաջացավ: «Ոմանք ցանկացան արջի ծառայություն մատուցել: Գյուղացիները հավատացին որոշ հայտարարությունների ու լավ որակ ունեցող ծիրանը պահեցին, փչացավ. արդյունքում՝ 4000 դրամի փոխարեն մեկ արկղ ծիրանը վաճառվեց կես գնով»,-տեղեկացրեց նա::

Պարոն Բերբերյանը չհայտնեց այդ պաշտոնյայի անունը, սակայն նշեց, որ դա հատուկ չի արվել, պարզապես տգիտության արդյունք է եղել:

Նա հույս հայտնեց, որ գյուղատնտեսության ոլորտում աշնանը կադրային բարեփոխումներ կկատարվեն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ