Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տանք գյուղացիներին ոչ թե սնունդ, այլ սնունդ ստեղծելու հնարավորություն»

«Տանք գյուղացիներին ոչ թե սնունդ, այլ սնունդ ստեղծելու հնարավորություն»
25.07.2013 | 15:59

«Ֆերմերական տնտեսությունների միավորում» հասարակական կազմակերպության կարգախոսն է. «Տանք գյուղացիներին ոչ թե սնունդ, այլ սնունդ ստեղծելու հնարավորություն»։ Կազմակերպության անդամները, տեսնելով, որ շատ գյուղացիներ այսօր ունեն ապրուստի խնդիր, որոշել են նաև բարեգործական ֆոնդերի և հովանավորների միջոցով աջակցություն ցուցաբերել գյուղացիներին։ Ցուցաբերվող աջակցությունը լինելու է ոչ թե սննդի, այլ սերմերի, ընտանի կենդանիների և թունաքիմիկատների տեսքով։

ՀԿ-ի նախագահ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց, որ իրենք արդեն 2 տարի է, ինչ աշխատում են ֆերմերների հետ, և այժմ այդ գործունեությունն ավելի ընդլայնելու անհրաժեշտություն է զգացվում։ Նա մտահոգիչ է համարում այն փաստը, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներն աստիճանաբար լքում են իրենց բնակավայրը, իսկ եթե լուծվի զբաղվածության հարցը, մարդիկ չեն լքի գյուղերը։
«Ֆերմերական տնտեսությունների միավորում» ՀԿ-ի առաջնային խնդիրներից է ուշադրության կենտրոնում սահմանամերձ գյուղերի՝ չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ պահելը։ Իրենք պատրաստ են աշխատելու այդ ուղղությամբ, բայց պետք է նաև բարերարների աջակցությունը։
Տիգրան Հարությունյանը նշում է ֆերմերային տնտեսությունների բազմաթիվ խնդիրներ՝ դրանցից առանձնացնելով գյուղացիների տեղեկացվածության պակասը, մասնավորապես, կենդանի կամ թռչուն պահելու համար անհրաժեշտ պայմանների մասին վատ տեղեկացվածությունն ու շուկայում ապրանքի իրացումը։
Տնտեսություններն ունեն բազմաթիվ խնդիրներ, դրանք, սակայն, բարձրացվում են տարերայնորեն։ Համախմբում ֆերմերային տնտեսությունների, գյուղացիների միջև գրեթե գոյություն չունի։ Գյուղացիները համախմբման կարիք ունեն, որպեսզի իրենց պրոբլեմների բարձրաձայնումն ավելի հասցեական, ազդեցիկ լինի։ Տիգրան Հարությունյանը նշում է, որ իրենց կազմակերպության ստեղծման հիմնական նպատակը հենց գյուղացիներին և ֆերմերներին համախմբելն է։ Այսօր արդեն ֆերմերական տնտեսությունների միավորման անդամ են մի շարք ֆերմերներ, թռչնաբույծներ և գյուղատնտեսներ։ ՀԿ-ն կապող օղակ է տարբեր ֆերմաների միջև, ինչը նպաստում է փորձի փոխանակմանը և կանխարգելում մի շարք վտանգներ։
Խոսելով պետություն-գյուղացի համագործակցության մասին՝ մեր զրուցակիցը նշում է, որ վերջին տարիներին այդ երկխոսությունը բավականին ինտենսիվ է դարձել, և դրական շարժ է նկատվում այդ ուղղությամբ։
Տեխնոլոգիաներն այսօր շատ արագ զարգանում են նաև գյուղատնտեսությունում, սակայն, Հայաստանում գյուղացիները չեն տիրապետում մշակման նոր տեխնոլոգիաներին։ Գյուղացուն պետք է սովորեցնել ավելի արդյունավետ աշխատել, նոր մեթոդներով մշակել, վարել գյուղատնտեսությունը առավել արդյունավետության համար։ Այս առումով ֆերմերական տնտեսությունների միավորումը փորձի փոխանակման նպատակով կապեր է հաստատում արտերկրում գործող կազմակերպությունների հետ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ