Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Չենք «վճարում» բոլորս. ինչի՞ դիմաց

Չենք «վճարում»  բոլորս. ինչի՞ դիմաց
26.07.2013 | 00:57

Ձանձրանալ չի ստացվում: Մի գործընթացը լվացվում է մյուսով, մի նախադեպը` երկրորդով: Ո՛չ, խոսքն ամենևին Օսկանյանի կարճված քաղաքական «կյանքի» (օհո, խառնել ենք)` գործի մասին չէ: Ի սկզբանե հասկանալի էր. սա Օսկանյանի խաղը չէ, ու այն հեշտորեն տանուլ է տրվելու: Ընդ որում, մենք այն կարծիքին էինք, որ խաղի մոդերատորը ոչ այնքան Քոչարյանը, որքան Սերժ Սարգսյանն է` նրբորեն պայմանավորված Գագիկ Նիկոլայիչ-«նախագահ ջանի» հետ, որպես նախագահական ընտրությունների «ոսկյա ալիբի»: Մնացածն արդեն անհետաքրքիր է:
Թե՞ հետաքրքիր է, որովհետև ու կարծես Օսկանյանն է բանալին, որով մեկընդմիշտ «հասկացվեց»` քաղաքական ուժերի վրա, այն էլ շատակեր-ծեր, «մի քանի փոր մաշած» (կասեր Վանոն), երբեք պետք չէ հույս դնել:
ՈՒ հենց սա է պատճառը, որ ևս «մե խատ Օսկանյան»` Րաֆֆու «տեսքով», ներքաշվեց խաղի մեջ: Ճիշտ է, նա ուներ «հուր հեր», բայց չուներ «բոց մորուս»: Իշխանությունները, ղեկավարելի քաոսի էությունից ելնելով, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում թույլ էին տվել, որ «կատուն ուտի բեղերը»: Կամ` մուկը: Էական չէ: Էականն այն է, որ հայաստանյան գործընթացները ձնագնդի արագությամբ լվանում են մեկը մյուսին և այնպես, որ ձախ ձեռքը դառնում է աջ, իսկ աջը քորում է ինչպես սեփական, այնպես էլ այլոց գլուխը, երբեմն էլ` որտեղը պատահի: Ասենք, Բերիայի «զգլխիչ» ժպիտով հայտնի Աղվան Գառնիկիչը կարող է «կանգնել» ոչ անհայտ պարոն Կլերիդիսի կողքին (Կիպրոսի գլխավոր դատախազ) ու հուժկու նոտա հղել առ Թուրքիա, թե` տո՛ւր միլիոնը, Էրդողան, զի ես` Գառնիկիչս, կանգնել եմ իմ վերջին` հայրենասիրության պատվանդանի վրա (աշնանը Գառնիկիչը վայ թե էլ «չընտրվի»). արդյունքում էլ ունենում ենք համարյա հայտնի անեկդոտը` հլը մի հատ շատ արագ քշի Թուրքիա, բա չես ասի նախորդ դարում… գիտեք:
Նույն վիճակն է նաև օրերս ազգի սրտին «ծանրացած»` տրանսպորտի թանկացման գործընթացում, ուր ակնհայտորեն չի հասկացվում` ի՞նչ է անում ձախ ձեռքը, որ չգիտի աջ ձեռքը:
ա) Սերժ Սարգսյանն իր նման թողե՞լ է, որ թե իր շրջապատում, թե «մնացած ոլորտներում» «աճեն»-երևան` ով ով է, որպեսզի հետո հայտնվի ինքը ու մոդերատորի իր սուր դանակով կտրի գորդյան այդ հանգույցը ու հասկանա, թե պարանի որ ծայրը որ դարակում է դնում: Ակնհայտ է` տրանսպորտի ու գծատերերի հարցում ինչ-որ բան վերին իշխանությանը չի բավարարում, և հասարակական-քաղաքացիական անվանում ունեցող «Չենք վճարելու» ակցիան, ինչպես եղավ Մաշտոցի պուրակի «բուտիկների» դեպքում, իրականում և խիստ սահուն վերածվում է իշխանական գլադիատորական պայքարի, ուր փորձ է արվում նրանց լվալ միմյանցով, ինչպես լվացվեց Քոչարյանը` Ծառուկյանով, Օսկանյանը` Րաֆֆի Հովհաննիսյանով, Հովիկ Աբրահամյանը` Տիգրան Սարգսյանով… վերջնական որոշումների «ալավերդին» թողնելով Սերժ Սարգսյանի «մոտ»: Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման, արդեն իսկ ավարտված շատ խոր ու համապափակ առևտրի բանակցությունների կարծես թե փոփոխվող (ասենք` սեպտեմբերին) ժամկետի հարցում խաղերի «հոսքին» նոր թափ ու կառավարում հաղորդելու համար:
բ) Իսկ որ կարևորն է, «տրանսպորտիկների», «լիմուզինների», բեմն ու սերիալները մի պահ «վայր դրած» շոումենների այս շենշող ակցիայով տառապանքի մեծ փորձ ունեցող հայ հասարակության մենթալ պլանից հեռացվեց ոչ միայն օֆշորային սկանդալի «ղեկավարելի քաոսի» ուրվականը, այլև Ռուսաստանի «խալաթի» նկատմամբ ահագնացող հայ հանրության ատելությունը:
Անկեղծ ասած, մանկական «դըվըն-դըվըն» հիշեցնող այս ողջ «դրայվը»` խորքային-սոցիալական իր ցավով հանդերձ, ահագնացնում է «ինչ-որ բան, բոլոր դեպքերում, այն չէ»-ի զգացողությունը, որովհետև մեր շուրջը` տարածաշրջանում, տեղի են ունենում գործընթացներ, որոնք նախորդ դարում մեզ վրա պետության կորուստ արժեցան, այդ ամենի կողքին մենք այսօր ընդամենն ուրախանում ենք, որ Հալալն ու Զուլալը իրենց «լուրջ» գործը թողել, եկել իրենց «տաչկայով» մեզ «տուն» են տանում:
-Ո՜վ հայ ժողովուրդ…


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

րությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եվրասիականության թուրքական բաղադրիչը
Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո