Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Օդում տեսնող է եղել

Օդում  տեսնող է եղել
26.07.2013 | 00:58

Հայ «լայն» հասարակությունը մի պահ շունչը «պահեց», երբ իմացավ, որ Սերժ Սարգսյանի ինքնաթիռի «տրապի» վրա երևացել է Հովհաննես Արգամիչի «սիլուետը»: Ընդ որում, նախագահական ինքնաթիռը դեռ օդ չէր բարձրացել, երբ լուրը պտույտի մեջ դրվեց, իբր «տեսնողներ» են եղել, որ Արգամիչը Սերժ Սարգսյանի հետ թռավ և «խոստացավ վերադառնալ»: Աշնանը: Թերևս` վարչապետի «տեսքով»: Հասկանալի է, չէ՞, ինչ «տեխնոլոգիայով» են արվում այս արտահոսքերը:
Նպատակն էլ պարզ է` Արգամիչի շրջապատը խորհուրդ խորինով տոգորված, ինքնաթիռի հետ «բարձրացրել-ամպերին» է հասցրել վերջինիս անձի կարևորությունը: Նրանց համար նախագահի հետ թռիչքն այլ բան նշանակել չէր կարող, եթե ոչ անափ վստահություն առ Հովհաննես, նախ և առաջ, որպես ապագա իրավաժառանգորդ: ՈՒ Արգամիչն Արգամիչ չէր լինի, եթե «տեսնողների» հոծ բանակ չունենար իր կողքին, որոնք էլ «պետք» է հանգամանալից տիրաժավորեին նրա «նստելու» փաստը: Այդ «նստումից» հետո մեր հոգնած, ամռան շոգից թոշնած ականջներին «տեսնողները» սկսեցին նաև շշնջալ` «բա չեք ասի, որ էսպես, կարմիր շորով մի խիզան, ընկավ ձորը մի կածան»… Խառնեցինք` սա Հովհաննես Թումանյանն էր:
Մի խոսքով, մինչ «հարկավորները» մունետիկում էին, որ Հովհաննեսը «հերթական անգամ», այն է` ուղիղ սեպտեմբերի կեսերին, էլի վարչապետ է դառնալու, ավելի լուրջ քաղաքագետները հասկանում էին, որ Սերժ Սարգսյանը յուր ինքնաթիռով իր հետ նրան տանելով` ընդամենը ականազերծել է ինտրիգների մագիստրոսին, որպեսզի տրանսպորտի թանկացման և հասարակական ըմբոստության այս ֆոնին Տարոնի շտաբի պետ չդառած, ՀՀԿ երիտսերնդի հետ «կենաց-մահու» ճակատամարտի մեջ եղող ԱԺ խոսնակը մի պահ հանգիստ առնի, կազդուրվի նախընտրական բուռն տարվա «մնացորդային» երևույթներից, այն է` հարյուրտոկոսանոց խոստում, որ Ծառուկյանն անպայման պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, Ռոբերտ Քոչարյանի հետ` մի այլ ինքնաթիռի «տրապին» հանդիպում-գաղտնի բանակցություններ, հետո` նախագահական ընտրությունների առավոտյան, երբ ողջ ՀՀԿ-ն մտահոգ էր ստացված արդյունքներից, արգամիչական այտերից հոսող ինքնագոհ, չքողարկված-անափ ժպիտ, և վերջապես` «լափելու, թալանելու» մասին ընդդիմադիր հայտարարություն…
Ինչ վերաբերում է այս օրերին, ապա ուղեվարձի բարձրացման գործընթացը շատ բացապարզումներ է կատարելու. ասել ենք` գծատերերի «բեռնաթափում»-սերնդափոխություն: Հասկանալի է, որքան էլ առաջին հայացքից այս ամենը Տարոնի դեմ է, սակայն ինչպես մարզպետների և դիզվառելիք «լափած» գյուղվարչության ղեկավարների դեպքում եղավ, «տուժող» կողմը լինելու է գծատերերի այն հիերարխիան, որը ներկայացնում կամ որոնց «պապա» է կանգնում Արգամիչը: Ասել է` հերթական «տրանսֆորմացիոն-բարեփոխման» գործընթացը լինելու է ի շահ «նոր սերնդի», ուստի «վիզ պետք» էր, որ Սերժ Սարգսյանն իր հետ «վերցներ» Հովիկ Արգամիչին` գործընթացը սահուն «անցկացնելու» համար:
Ընդ որում, չար լեզուներն ասում են, որ ճիշտ է, Արգամիչի «կողակիցները» «կպած» տարածում են, որ սեպտեմբերին` վերջ, նա նստում է… վարչապետ, այնուհանդերձ, որպես պրակտիկ և պրագմատիկ մարդ, Հովհաննեսն ինքն էլ է հասկանում, որ այս օրերի իր գերագույն խնդիրը նախ և առաջ ԱԺ պոստում մնալն է, ոչ թե գծերն ու մարզպետներից գրեթե նվեր ստացած հանքարդյունաբերական «սարերը» պահպանելը:
Նախորդ օրը Էդուարդ Շարմազանովը, ով, փաստորեն, այս օրերին երկրի դե ֆակտո «նախագահն» է, մի «այլ տեսակի» այց էր կատարել Տավուշի զորամասեր. զինվորների հետ հանդիպման, ճաշելու, դիրքերում լինելու… համարյա այնպիսի մի կեցվածքով, ինչպիսին անում է Արգամիչը Արցախում:
Կոպիտ դար է, ի՞նչ իմանաս:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ