Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ինձ համար մեկ է` նախագահն ով կլինի, հասկացեք»

«Ինձ համար մեկ է` նախագահն ով կլինի, հասկացեք»
29.07.2013 | 16:14

Երեկ, Ազատության հրապարակ էր եկել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Irates.am-ը նրան խնդրեց պատասխանել մի քանի հարցերի:

-Կարո՞ղ է սխալվում եմ, թե իսկապես առաջին անգամ եք ազատամարտիկների հանրահավաքին:
-Կրասնոդարից եկել եմ հինգ օր առաջ, եղել եմ այստեղ, տղաներին տեսել եմ:
-Փաստորեն, Կրասնոդարում էիք ու հանրահավաքին առաջին անգամ եք լինում:
-Ես երեք ամիսը մեկ գնում-գալիս եմ: Հա, առաջին անգամ չի՞ միտինգը, ես նոր եմ լսել, ելույթ եմ ունեցել, ես սպասել եմ էս վայրկյանին:
-Ինչո՞ւ:
-Գիտե՞ք ինչ կա. եթե խլում են մարդու հացը, մարդը հացով չէ, որ պետք է ապրի, այլ Աստծու խոսքով: Երբ մարդու հագուստը խլում են, չէ՞, Ադամն ու Եվան ծնվել են առանց հագուստի: Երբ խլում են մարդու հայրենիքը, չէ՞, մարդը դառնում է առանց հողի այգի, առանց հողի, առանց ծաղիկ-բույսի, ֆլորայի կամ ֆաունայի: Էդ մի մարդը ոչ ազգ է, ոչ ժողովուրդ: Դա մի պատահականություն է, որին հողմը բերում է այս կողմ, բերում է այն կողմ: Ես որպես պատրիոտ չեմ ուզում իմ հայրենիքը այդպիսին լինի, ես հայ եմ ու էս հողի վրա ամուր եմ կանգնած:
-Ի՞նչն են խլել հայ մարդուց:
-Հայ մարդուց խլել են նրա պատիվը, հայ աղջիկը դառնում ա մարմնավաճառ, հայ մարդուց խլել են տունը, հայրենիքը լքում են հայերը, տեղափոխվում են արտասահման: Հայ ժողովրդից խլել են հացը, սովամահ ա լինում, ժողովրդի 60 տոկոսը սոված ա քնում:
-Իսկ ո՞վ է խլել:
-Ես: Իշխանություններն, ո՞վ ա խլել: Օլիգարխիան` ասենք, թալանչիներն` ասենք: Ինչպե՞ս կարելի ա: ՈՒղղակի ես էսօր կցկտուր խոսացի` ինչի՞ համար: Ես չգիտեմ ինչ ընթացք կստանան այս միտինգները, դրա համար ես մոտավորապես ասեցի էն, ինչ մտածում եմ:
-Դե, եթե պայքարում են, ուրեմն ինչ-որ բանի գուցե հասնեն:
-Եթե պայքարում են, ես պիտի շարունակեմ ու առաջամարտիկը լինեմ:
-Ի դեպ, Ձեր ջոկատից շատ տղաներ կան այստեղ, տեղյա՞կ եք:
-Կան, ու «Արաբոն» իրան շատ հիանալի ա պահել կռվի դաշտում: Եթե պատմությունը աղավաղել են, դա էական նշանակություն չունի: Մարդիկ կան, որ գեներալ են դառել կամ նախարար կամ պրեզիդենտ, շատ լավ գիտեն «Արաբոյի» մասին: Իրանք շատ են ինձ խնդրել` Մարտակերտում թուրքերի առաջխաղացումը կանգնացնենք, էս գյուղը ազատագրենք, էս ճանապարհը բացենք… Այնպես որ իրանք կարող ա մոռացել են…, բայց իրանք չեն մոռացել, իրանք շատ լավ գիտեն մենք ինչ կարող ենք անել, պարզ ասեմ:
-Իսկ կարո՞ղ է իշխանությունները ուզում են ինչ-որ բան անել, բայց չեն կարողանում:
-Մենք պատրաստ ենք օգնելու իրենց:
-Ինչո՞վ կարող եք օգնել:
-Պետք է մեկին պատժել հանուն հայրենիքի, ես կպատժեմ` ով որ անկարգապահ է, ով որ թալանչի է, ով որ սրիկա է, ով որ խանգարում է հայրենիքի կայացմանը: Դուք ասում եք` ուզում են անեն, բայց չեն կարում, ինչի՞ չեն կարում:
-Ես Ձեզ ընդամենը հարցնում եմ:
-Ո՞նց, ուրեմն խելքները չի՞ հերիքում: Թող գնան իրանց գործով զբաղվեն, եթե ուժները չի հերիքում: Մենք մեր ուժերը կհամալրենք, եթե պետք լինի: Ինձ համար մեկ է` նախագահն ով կլինի, հասկացեք:
-Եթե, օրինակ, ազատամարտիկների պայքարը տանի նրան, որ, այսպես ասած, բանը գնա հեղափոխության, անձամբ Դուք պատրա՞ստ եք մասնակից լինելու այդ հեղափոխությանը:
-Անպայման, պարտադիր: Եթե այս ձևով շարունակվեց մինչև սեպտեմբերի վերջը, կգնանք բոլոր ճանապարհներով, որ էս վիճակը փոխվի: Պատրաստ ենք գնալու, խնդիր չկա: Էդ ժամանակ դուք, եթե ուզում եք իմանաք, մենք ինչ ենք մտածում, ես մտածում եմ հետևյալ կերպ. եթե այդպես դեպքերը զարգանան, մենք պիտի գարանտ կանգնենք ազնիվ-արդար ընտրությունների, հայրենասեր այդ տղաները, որոնք շատ մտահոգված են հայրենիքի համար և թող 50, 60 թե 100 հոգի ուզում է թեկնածությունը առաջ քաշեն, մենք գարանտ կկանգնենք արդար ընտրությունների, թող ժողովուրդը քվեարկի:
-Բայց ընտրություններին դեռ շատ ժամանակ կա: Դուք արտահերթ ընտրությունների մասին եք խոսո՞ւմ:
-Եթե դեպքերը զարգանան այդպես: Եթե չէ, Աստված սրանց խելք տա, առավոտ վեկենան ասեն` եղբայր, և հայրենիքն ա վտանգվում, և մենք ենք վտանգվում: Իրենք էլ են վտանգված: Ես պարզ եմ ասում, սոված մարդկանց դեմը չես փակի: Կարող է պատահի այնպիսի բան լինի, որ սրան փառք տան:
-Դուք խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էիք, իսկ իշխանությունը Ձեզ չսատարեց, նեղացա՞ծ եք իշխանություններից:
-Ոչ: Ոչ: Ես նեղացած եմ, որ իմ երեխայից թալանած փողը իմ դեմ օգտագործեցին, իմ երեխայից թալանած: Բելաջոյի Գրիշ, տրոյական Հեղինե… Ես սեր էլ չունեմ, Ազգային ժողովում անելիք էլ չունեմ: Նայեք ձեր Ազգային ժողովին, 90 տոկոսը թափուր ա: Ես հավես էլ չունեմ ընդեղ մտնելու, բայց որպես մարդ Դուք չէիք նեղանա, որ ես իրանց հարստացնեմ, իմ դեմ փող օգտագործեն: Հետո ի՞նչ, որ ես չեմ թալանել, նրանք պիտի փողախեղդ անեի՞ն: Իրանք ինձ փողախեղդ են արել:
-Վերադառնանք ազատամարտիկների պայքարին: Դու տեղյա՞կ եք նրանց պահանջներին, ի՞նչ եք կարծում, դրանք իրատեսակա՞ն են:
-Ոչ , ես ամաչում եմ, որ իրենք կարող ա գնան Տիգրանից Սարգսյան ինչ-որ 50 հազար դրամ թոշակ մուրան: Իհարկե, իրատեսական չի: Ո՞Ւմ ա պետք իրա 50 հազար դրամը: Հարկավոր ա արմատական փոփոխություններ անել, որ ժողովուրդը լավ ապրի, ժողովուրդը չգաղթի: Հայաստանը դատարկվում է:
-Իսկ իրենց ասե՞լ եք Ձեր նկատառումների մասին: Իրենք համաձա՞յն են Ձեզ հետ: Պետք է փոխե՞ն մարտավարությունը:
-Իրանք համաձայն են: Բայց մենք կանենք երևի: Մենք: Նոր մարդիկ միանան, պայքարի տղաներով հավաքվենք, այնպիսի մի հատ մեծ բուկետ կսարքեմ հայ ժողովրդի գեղեցիկ դեմքերից, որ էդպիսին դարերով չի ծնվել:
-Այսինքն, որքան հասկացա, Դուք ուզում եք ղեկավարել շարժումը:
-Ոչ, ես ուզում եմ մասնակից լինել շարժմանը ու անմիջական մասնակից լինել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ