Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ»

«Ինձնից հետո  թեկուզ ջրհեղեղ»
10.09.2013 | 01:08

Կան քաղաքական գործիչներ, որ ամեն գնով ձգտում են մնալ քաղաքականության մեջ։ Նրանք, մեղմ ասած, թքած ունեն, թե իրենց չկշռադատված քայլից հետո ինչ վիճակում կհայտնվի երկիրը: Նրանց միայն մի բան է հետաքրքրում՝ սեփական հավակնությունները: Նրանք շարժվում են սկզբունքով: Ցավով պետք է նշեմ, որ այդպիսի գործիչներից է նաև ՀՀ առաջին նախագահը: Մարդ, ով այդպես էլ չհասկացավ, որ Մահաթմա Գանդիի կերպարը իր համար պետք է լիներ ընդօրինակման առարկա: Այո, հենց Մահաթմա Գանդիի, ով իր երկրին անկախություն բերեց, սակայն բեռ չդարձավ երկրի համար, քանզի ապրում էր հանուն Հնդկաստանի, այլ ոչ թե հանուն սեփական քաղաքական նկրտումների։ Կոնկրետացնեմ ասելիքս. տևական ժամանակ լռելուց հետո օրերս Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց՝ անդրադառնալով Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության խնդրին։
Ավելի խորամանկ ելույթ Տեր-Պետրոսյանը երբևէ չէր ունեցել։ Առաջին նախագահն իր միտքը մատուցում էր այնպես, իբր այդպես կարող են մտածել եվրոպացիները կամ այլք։ Մեջբերենք մի դրվագ Լևոն Տեր-Պետրոսյանի հիշյալ ելույթից. «Հայաստանի հարցում սա Ֆյուլեի (եվրաինտեգրման նախարար Ֆյուլեն 3,5 տարի զբաղվել է ՀՀ ինտեգրման հարցով- Կ. Թ.) համար անձնական ձախողում է, ի դեպ, մի հուշ պատմեմ. ես Ֆյուլեի հետ խոսակցություն եմ ունեցել, մի տարի առաջ այս ամեն ինչը ես նրան ասել եմ, ի պատասխան Ֆյուլեն կտրուկ ասաց՝ Դուք սխալվում եք։ Ես էլ ասացի, որ Ձեր համառության մեջ տեսնում եմ մի բան, որ Ձեզ ձեռք են տալիս այս իշխանությունները, և Ձեզ ձեռ է տալիս, որ նրանք լինեն ոչ դեմոկրատ, կոռումպացված, այդպես նրանք ավելի կառավարելի են: Ֆյուլեն զայրույթից կարմրեց»։
Պարզապես ուզում եմ հարցադրել.՝ երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, սա՞ է Ձեր պետական մտածելակերպը, արդյոք կարելի՞ է անձնական հավակնությունների պատճառով հարված հասցնել սեփական երկրին։ ՈՒզում եք, որ Ֆյուլեն կոշտ հայտարարություննե՞ր անի։ Ի՞նչ է դա տալու Ձեզ: Ո՞Ւմ համար պարզ չէ, որ Ձեր ամբողջ ելույթը միտված էր նրան, որ Եվրոպան վերջնականապես դատապարտի Հայաստանին: Իսկ գուցե ժամանա՞կն է, որ վերջ տաք նման աճպարարություններին, չէ՞ որ դրանք միայն վնաս են բերում մեր երկրին։ Նման գնով դիվիդենդներ չեն շահում:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հ. Գ -Կրկին անդրադառնանք Գանդիին։ Անձնական հավակնությունների պատճառով նա նման կերպ կհարվածե՞ր իր երկրի հեղինակությանը։ Իհարկե ո՛չ, քազի նրա տեսակն ուրիշ էր։ Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, նա ֆանատիկորեն սիրում էր իր երկիրը:

Դիտվել է՝ 3161

Մեկնաբանություններ