ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Միամիտներին կարող էր թվալ, թե Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա, նրան այնտեղ ստիպեցին

Միամիտներին կարող էր թվալ, թե Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա, նրան այնտեղ ստիպեցին
13.09.2013 | 00:09

Այն, որ Հայաստանը ինչ-որ մի փուլում հայտարարելու էր, որ սիրում է էդ անիծվածին (դե, Մաքսային միությանը, էլի), բոլոր լուրջ վերլուծաբանները տեղյակ էին: Այդ միամիտներին կարող էր թվալ, թե Սերժ Սարգսյանը գնաց Մոսկվա, նրան այնտեղ ստիպեցին:
Մի քանի ամիս առաջ Դավիթ Շահնազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայաստանը որոշակի պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի հետ, ինչ-որ մի փուլում Մաքսային միությանը միանալու և այդ մասին, այսպես ասած` եվրակոմիսարները գիտեն, սպասում են` ինչ կլինի: «Ինչը շատ ցավալի է»,- նշեց նա:
Էականն այստեղ, սակայն, քաղաքական մնացյալ ուժերի պահվածքն է: ՄՄ-ի շուրջ այդ ուժերի պահվածքը գալիս է ասելու, որ որոշումը բխում է նրանց սրտից, պարզապես ոչ բոլորը քաջություն ունեն այդ մասին բարձրաձայնելու:
Եվ այն հանգամանքը, որ ՄՄ-ին անդամակցությունը չարժանացավ հասարակության ու քաղաքական ուժերի բուռն հակազդեցությանը, և նախագահականի մոտ ընդամենը հարյուր հոգի էր դուրս եկել բողոքի ընդդեմ ՄՄ-ի, իսկ թե նրանց մեջ որքան էին հավատավոր հակառուսները, թերևս կիմանան բողոքի կազմակերպիչները։ Իրականում բոլորը գիտեն, թե ովքեր են կանգնած այդ բողոքավորների հետևում, ու եթե Ռուսաստանը դուրս է գալիս խաղից (իսկ Մաքսայինի հետ կապված հաստատ դուրս է գալիս ու հիմա անենաշահագրգիռը, որ Հայաստանում ցնցումներ չլինեն, հենց Ռուսաստանն է), «տակն» ո՞վ է մնում:
Անցնելով էլ առաջ կարելի է, չէ՞, հարցնել, թե ինչ կլիներ նոյեմբերի 5-ին, եթե Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեր ասոցացման` խոր և համապարփակ, ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, քաղաքացիական ու քաղաքական ինչ «բում» կբարձրացնեին հայոց մեջ լուսանցքում հայտնված հայաստանյան բոլոր կարգի ռուսոֆիլ ուժերը:
Բա նախախորհրդարա՜նը: Բա Անդրիա՜սը:
Ինչ վերաբերում է մնացած քաղաքական խաղացողներին, եթե այդպիսիք կան, ապա խորհրդարանում մատների վրա կարելի է հաշվել արևմտյան արժեկիրներին։
Մնացյալը բացահայտ կամ ծպտյալ «ռուսոգեններ» են: ԲՀԿ-ի մասին այս դեպքում, ինչպես հանգուցյալների մասին. կամ լավ, կամ ոչինչ: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն ինքնին պարզ են: Մնացին ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը:
Դաշնակցականների մասով նույնպես անհրաժեշտ է կամ լավ, կամ ոչինչ, զի ֆրակցիայի ղեկավար Արմեն Ռուստամյանն ուսանել է Ռուսիայում՝ Պատրիս Լումումբայի համալսարանում:
Իսկ ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանին, ապա, ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մեր աղբյուրները, նրա անձնագրում մի քանի տասնյակի հասնող «կնիք» կա` դեպ Ռուսաստան, դեպ Կարախանյան «մաքսային» թռիչքի:
Այնպե՜ս որ…


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ