Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պարտականության և սիրո միջև

Պարտականության  և սիրո միջև
13.09.2013 | 00:15

Չնայած պնդումներին, թե Մաքսային միության ճամփան «դժվար է, երկար», ու հնարավոր է նույնիսկ «տեղ էլ չհասնենք», այնուհանդերձ, փաստն արդեն կայացած, հայտարարությունն արված է:
Հասկանալի է` իրավիճակը նախանձելիներից չէ, այդ թվում և՝ իշխանությունների համար, որ ըստ ամենայնի, ունեին պլան «ա» և պլան «բ»: Պլան «ա»-ն կառուցված էր «և-և»-ի տրամաբանության վրա, ուր հաճելին պետք է համակցվեր օգտակարի հետ, որի ընթացքում Հայաստանը շահեկանորեն կփորձեր նստել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի սուփրի կողքին:
Պլան «բ»-ն պահեստային, սակայն առավել իրատեսական էր. այն է` որպես «վերջին կետ», ելնելով պարզ հաշվարկից, պետք էր գնալ ինքնապահպանման` անդամակցել Մաքսային միությանը` փաթեթով լուծելով ՀՀ անվտանգության, Ղարաբաղի տնտեսական, ներքին կայունության և մնացած հարցերը, շրջանցելով ռուսական սապոգը, միևնույն ժամանակ փորձելով հնարավոր բոլոր դռները բաց պահել Արևմուտքի համար և առաջ:
Պլան «ա»-ն կարող էր իրականացվել, եթե հարգարժան Օբաման ու Պուտինը սպասվող G20-ի գագաթնաժողովին համաձայնության գային Սիրիայի հարցում, ինչը տեղի չունեցավ: Ավելին` ԱՄՆ-ը ժամանակավորապես հեռացավ շախմատային խաղատախտակից` փորձելով նոր լուծումներ գտնել. և Սիրիայի հարցը հորով-մորով անելու ճամփին Ռուսաստանին բավականին զիջումներ արեց. համաձայնեց Պուտինի առաջարկին՝ Սիրիայի քիմիական զենքը պետք է ի պահ հանձնվի միջազգային հանրությանը: Այդ ընթացքում Մաքսային միությունը կարողացավ ընդարձակվել Հայաստանի և ըստ ամենայնի` Ղրղզստանի հաշվին, այն աստիճանի, որ պարոն Ֆյուլեն Մոլդովայի ու Վրաստանի վերաբերյալ ասաց` կարող են ընդամենը դառնալ ՄՄ-ի դիտորդ անդամ, ուրիշ ոչինչ, ինչը նույնպես հետաքրքիր է:
Հայաստանի համար, ինչպես ասացինք, գործեց պլան «բ»-ն: Ինչը փաստացի նշանակում էր` Հայաստանը փորձեց համ կույս մնալ, համ էլ մի քիչ հաճույք ստանալ Արևմուտքի հետ սիրախաղից: Պահպանել ստատուս քվոն Ռուսաստանի հետ, խուսափել նրա չեկիստական սապոգից, արտաքուստ էլ հասկացնել, որ այլ կերպ հնարավոր չէր:
ՈՒ կարծես թե հասկացվեց: Համենայն դեպս, այդ են վկայում մեր աղբյուրները: Այդ է վկայում ԵՄ դեսպանների հետ Սերժ Սարգսյանի «ճաշի» հանգամանքը: Այդ է վկայում Ֆյուլեի այցը, որը փոքր-ինչ դաստիարակչական կլինի, սակայն ոչ Ֆյուլեն, ոչ էլ տիկին Էշտոնը խելքները հացի հետ չեն կերել, որ դուռը շրխկացնեն Հայաստանի երեսին ու գնան։ Վերջիններս շատ լավ հասկանում են, որ Հայաստանը Մոլդովա չէ, որը գտնվում է հենց «Յուրոփի» սրտում, և որին խեղճացնելու համար անգամ գինու արտահանման «պակտը» բավարար էր 2006-ին, որ Մոլդովան լրիվ ձեռ քաշեր ՆԱՏՕ-ից. այսօր Մոլդովան իրեն ավելի քաջ է պահում, որովհետև իր ենթակառուցվածքները, կապը, ատոմակայանը, երկաթուղին… Քոչարյանը չի տվել Ռուսաստանին:
Ֆյուլեն ու տիկին Էշտոնը հաստատ ու աներկբա հասկանում են, որ Հայաստանը ՈՒկրաինա ու Վրաստան չէ: Շատ պարզ պատճառով. վերջիններս անչափ երկարատև մի փուլ ոտքից գլուխ արևմտացած հասարակություններ են եղել` մեկը նարինջների, մյուսը` վարդերի հեղափոխություններով, և պետդեպի անչափ տպավորիչ փողերով բարեփոխումներ անցած այդ երկրներն անգամ, ասենք` Վրաստանը, հայտարարում են, որ չի բացառվում ՄՄ-ին անդամակցելու հեռանկարը: Էդ դեպքում արդեն անվտանգության ՀԱՊԿ համակարգում գտնվող Հայաստանի մասին ի՞նչ ասես, որը զուգահեռաբար նաև Ղարաբաղի խնդիր ունի:
ՈՒստի կարծում ենք՝ Ֆյուլեն Հայաստանում կփորձի տրանսֆորմացնել առկա վիճակը` ի շահ «Յուրոփի» և Հայաստանի, որովհետև Հայաստանը առանցքային է որպես քրիստոնեական-կայուն-կանխատեսելի բուֆեր` Սիրիայի ու Իրանի հարևանությամբ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ