Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մաքքեյնը կպատասխանի Պուտինի վիրավորանքին

Մաքքեյնը կպատասխանի Պուտինի վիրավորանքին
14.09.2013 | 12:15

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ՌԴ նախագահ Պուտինին ուղղված պատասխան հոդվածով հանդես կգա ռուսական «Правда» թերթում: Սենատորը Պուտինի` «The New York Times»-ում օրերս հրապարակված հոդվածը վիրավորական էր համարել ամերիկացիների համար և հիմա մտադիր է պատասխանել: Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները սկսեցին լարվել ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` «Շերեմետևո» օդանավակայանում հայտնվելուց սկսած և նոր զարգացումներ են ստանում՝ Սիրիայի շուրջ խմորվող գործընթացների համատեքստում: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, թեև ընդառաջ գնաց Սիրիայում առկա քիմիական զենքը ՄԱԿ-ի դիտորդների վերահսկողությանը հանձնելու Պուտինի առաջարկին, սակայն մտադիր չէ հրաժարվել Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ ծավալելու իր ծրագրից: Այսօր այդ մասին գրել է «The New York Times»-ը: Հրապարակման մեջ նշվում է, որ Օբաման իրեն իրավունք է վերապահում Սիրիային հարվածելու հրաման տալ առանց ՄԱԿ-ի համաձայնության, եթե Ասադը չենթարկվի քիմիական զենքը հանձնելու պարտադրանքին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես թերահավատ է, թե Բաշար Ասադը պատրաստ է հանձնել քիմիական զենքը: Պան Գի Մունը երեկ «France-24»-ի եթերում կարծիք է հայտնել, թե կարևոր է, որ «Սիրիայի իշխանությունները իրագործեն այն, ինչի մասին հայտարարել են, ապացուցելու համար, որ նրանք, ինչպես և նախագահ Բաշար Ասադը, տրամադրված են անկեղծության»: Այս օրերին շարունակվում են ԱՄՆ- ՌԴ քննարկումներն արտգործնախարարների մակարդակով, իսկ Սիրիայի նախագահը երեկ ստորագրել է ՄԱԿ-ի` Քիմիական զենքի արգելման կոնվենցիային միանալու որոշումը: Չնայած սրան, երեկ արդեն տեղեկություն էր տարածվել, թե Բաշար Ասադը քիմիական զենքը տեղաբաշխել է երկրի տարբեր շրջաններում` դժվարացնելու համար ՄԱԿ-ի փորձագետների կողմից այդ պահոցները գտնելու հնարավորությունը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ