Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հղփացած լակոտներին ուղարկում են ծեծելու»

«Հղփացած լակոտներին ուղարկում են ծեծելու»
14.09.2013 | 12:28

irates.am-ի հարցազրույցը «Արաբո» ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ

-Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ պատրաստ եք պայքարելու, և որ ազատամարտիկների խնդիրը պիտի լինի ոչ թե իրենց թոշակի հարցը լուծելը, այլ ողջ ժողովրդի խնդիրները բարձրացնելը: Երեկ ՊՆ ազատամարտիկների հարցերով զբաղվող հանձնաժողովոը նիստ էր հրավիրել, մասնակցում էին նաև ազատամարտիկներ: Ի՞նչ տպավորություն ունեք, պաշտպանության նախարարությունը պատրա՞ստ է լուծելու այն խնդիրները, որոնք ազատամարտիկներն առաջադրել են:

-Մինչև այսօր շատերն են փորձել դրանով զբաղվել, սակայն ոչնչի չեն հասել: Եվ որ ժողովուրդը արդեն բարոյահոգեբանորեն ճնշված է, ոչնչացված է, այդ երևույթը մենք շատ բացասական ենք ընդունում: Ի՞նչ ասել է` հայտարարել են հացադուլ, նստացույց, հիմա կանչել ես մարդկանց մի փոքրիկ խմբի և ուզում ես հարց լուծես: Ու՞մ համար ես հարց լուծում, ի՞նչ հարց ես լուծում: Հարցը պետք է լուծվի գլոբալ: Պետք է կանգնեցնել էս ժողովրդի արտագաղթը, խուճապը, էս բարոյահոգեբանական նևրոզը, ժողովուրդը նևրոզի մեջ է, մեղք է մեր ժողովուրդը վերջապես: Ո՞ւմ են խաբում, ինչի՞ համար են խաբում, դա զզվելի է ինձ համար:

-Ուրեմն` խաբո՞ւմ են ազատամարտիկներին:

-Ոչ թե խաբում են, այլ ցինիկաբար, ցինիկաբար նորից ուզում են վիրավորել: Ես դրա մեջ չկամ: Չկարծեք, թե ես դրա մեջ կամ: Այդ տղաները, որ գնացել են, այնքան են նրանց ստորացրել, որ նրանք հույս ունեն մի կտոր հացի, մի պատառ սև հացի և ուզում են ստորացած վիճակով մի պատառ հացը ստանալ: Այդպես չեն լուծում ազատամարտիկի հարցը: Նախ նրանք ազատամարտիկներ չեն, նրանք հիմնադիրներ են: Ազատամարտիկը դա ուրիշ բան է: Նրանք հիմնադրել են երկիրը, բայց իրականությունը այն է, որ այսօր սովամահ են լինում: Ինչի՞ մասին է խոսքը: Իրենք դարձան գեներալ, հա՞: Իրենք դարձան պաշտոնյա, նրանք էլ եղան ազատամարտիկ… Դա մեր ժողովրդի սերուցքն է: Սերուցքը, որին ոչնչացնում են և դրա հետ միասին էլ ժողովրդի բարոյահոգեբանական կերպարը:

-Լավ, այս պայքարը մինչև ո՞ւր է այսպես գնալու: Չորս ամիս է արդեն ու «սայլը տեղից չի շարժվում»:

-Պետությունը, օլիգարխիկ թայֆայական պետությունը` բանդան, արդեն դիմում է ուժային միջոցների, ծեծուջարդի` սրան ծեծել, նրան ծեծել, հղփացած լակոտներին ուղարկում են ծեծելու, բնական է, որ մեկը դրանց պատասխանը տալու է: Մի խումբ: Ով կլինի` չգիտեմ, ու դրանից կարող է բռնկվի քաղաքացիական կռիվը: Եվ մենք պարտավոր ենք էս իրականության մեջ այնպես անել, որ այդ կռվում տանուլ չտանք: Այդ կռվում իրենք են տանուլ տալու, իրենք մեր կարգավիճակն են տանուլ տալիս: Մեր կարգավիճակի գնահատականը պատմությունն է տալու: Մենք հիմա հայրենիքը կորցնել-չկորցնելու վիճակում կանգնած ենք: Դրա համար էլ էս պայքարը կարող է գնալ ուրիշ ճանապարհով, որից մենք, իհարկե, չենք վախենում, բայց Աստված մի արասցե, որ բանը դրան հասնի:

-Ուրիշ ի՞նչ ճանապարհով:

-Ուժային միջոցներով: Ուրիշ միջոց չկա: Չկա, հասկանու՞մ եք, որ գնանք Գյումրի, գնանք Սիսիան, գնանք Վարդենիս… Մարդ չկա: Ես ո՞ւմ պետք է ասեմ` էս թալանչին է լավը, թե էս բանդիտն է լավը: Մեզանից լավը չկա: Մենք սիրում ենք մեր հայրենիքը, մենք ենք էս երկրի պրոգրեսը, մենք ենք պիոները: Առաջամարտիկը մենք ենք և պարտավոր ենք հարցերը լուծել: Այս իրավիճակում պայքարի ինչ ճանապարհ էլ ընդունենք, արդարացված է էդ ճանապարհը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ