Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրինա Ռոդնինան` ռասիստական սկանդալի հերոս

Իրինա Ռոդնինան` ռասիստական սկանդալի հերոս
15.09.2013 | 11:25

Մեծ սկանդալի առիթ է դարձել ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆրակցիայի անդամ Իրինա Ռոդնինայի միկրոբլոգում հրապարակված կոլաժը: Դրանում ԱՄՆ-ի նախագահն է տիկնոջ հետ, իսկ նրանց առջևում բանան է պատկերված: Այս ռասիստական կոլաժի մասին հայտնի է դարձել, երբ իր թվիթերյան էջում նկարին հղում է արել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, Թվիթերի իր պաշտոնական էջում, արդեն պատասխանել է աշխարհահռչակ գեղասահորդուհուն, հիշեցնելով ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հայտնի խոսքերը. «Անհանդուրժողականությունը հիվանդություն է` տգիտությունից ծնված»: Պատգամավորի կողմից կոլաժի հրապարակումը համացանցային շատ օգտատերերի զայրույթն է շարժել, իսկ ինքը` Ռոդնինան, հերքել է վարկածը, թե ջարդել են իր միկրոբլոգը: «Նկարը իմը չէ, այն ինձ ուղարկել են ԱՄՆ-ից»: Նա նույնիսկ գոհունակութամբ հայտնել է, թե իր վարկանիշը բարձրացել է կոլաժի հրապարակումից հետո, որը, ի վերջո, նա հեռացրել է իր միկրոբլոգից: Պատգամավորական էթիկայի հարցերով Պետդումայի հանձնաժողովի անդամ Վալերի Գարտունգը ասել է, թե դատապարտելի ոչինչ չի տեսնում Իրինա Ռոդնինայի վարքագծում, չնայած, եթե հանձնաժողովը բողոք ստանա, այն անպայման կքննարկվի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ