Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Առաջիկա ամիսներին կոչնչացվի Սիրիայի քիմիական զինանոցը

Առաջիկա ամիսներին կոչնչացվի Սիրիայի քիմիական զինանոցը
15.09.2013 | 14:01

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ի վերջո համաձայնության են եկել Սիրիայի քիմիական զինանոցի հետ կապված հարցերում:
Հազար տոննա քիմիական զինամթերքը, որը պահվում էր Սիրիայի մոտ 45 զինանոցներում, առաջիկա ամիսներին կհանձնվի միջազգային վերահսկողությանը և կոչնչացվի: Այս համաձայնագիրը ձեռք է բերվել Ջոն Քերրի և Սերգեյ Լավրովի բանակցությունների ընթացքում: Սա այնպիսի հնարավորություն է, որը թույլ կտա Սիրիային խուսափել ԱՄՆ-ի հարվածներից:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ