Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Եվրոպական ծանրաշարժ բյուրոկրատիան» կգտնի՞ տարբերակ ՀՀ-ի համար

«Եվրոպական ծանրաշարժ բյուրոկրատիան» կգտնի՞ տարբերակ ՀՀ-ի համար
19.09.2013 | 16:26

ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի և «Համաձայնություն» կենտրոնի հրավիրած «Երկխոսություն ԵՄ-ի հետ. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով քննարկում-սեմինարի ժամանակ հիշեցրեց, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրում կա վեց երկիր, իսկ ԵՄ ասոցացման ծրագրում` չորս երկիր:

«Ես կարծում եմ, որ հնարավոր է գտնել այնպիսի տարբերակ, որ Հայաստանը շարունակի մնալ ասոցացման ծրագրում, որ «ասոցացման» բառը լինի այդ հարաբերություններում»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Նա համարում է, որ ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ կատարված աշխատանքը կորած չէ: Ըստ Դավիթ Շահնազարյանի` Հայաստանը կարող է լինել ավելի ցածր կարգավիճակում, քան Մոլդովայի և Վրաստանի կարգավիճակն է, սակայն ավելի բարձր, քան Բելառուսի և Ադրբեջանի կարգավիճակն է: Անդրադառնալով ՈՒկրաինային` Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այդ երկիրը գտնվում է առաջին խմբում, քանի որ ուղղակիորեն պատրաստվում է ստորագրելու ԵՄ ասոցացման համաձայնագիրը:
Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի` Հայաստանին վերաբերող հայտարարությունը Դավիթ Շահնազարյանը գնահատեց զգացմունքային:
Դավիթ Շահնազարյանը հուսով է, որ «եվրոպական ծանրաշարժ բյուրոկրատիան» կգտնի ձև` Հայաստանի հետ իր համագործակցությունը շարունակելու համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ