Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աբդուլա Գյուլի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի թուրքիաները տարբե՞ր են

Աբդուլա Գյուլի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի թուրքիաները տարբե՞ր են
20.09.2013 | 16:05

Նյու Յորք` ՄԱԿ-ի 68-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու մեկնող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը լրագրողներին ասել է, որ Թուրքիան երբեք պատերազմ չի ցանկացել Սիրիայի հետ և ջանքեր է գործադրել հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորման համար: Նախագահն ասել է. «Շատ ջանք է թափվել խնդրի դիվանագիտական լուծման համար։ Միջազգային հանրությունը դա այժմ չի զգում, սակայն ապագայում կզգա։ Թուրքիան ամենաշատն է ցանկանում հարցն առանց պատերազմի լուծել։ Դա հասկանալ է պետք։ Թուրքիան պատերազմել չի ցանկանում, սակայն ուզում է, որ այնտեղ արյունահեղությունը մեկ վայրկյան առաջ ավարտվի, և միջազգային հանրությունը վճռական լինի այդ հարցում»: Սահմանային իրավիճակի մասին Աբդուլա Գյուլը նշել է.«Միջազգային հանրությանն զգուշացնում ենք, եթե այս խնդիրը ձգձգվի, ծայրահեղական խմբավորումներն ու ահաբեկչական խմբերը կավելանան, և իրավիճակը վտանգավոր կդառնա։ Թուրքիան արդեն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում»:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ