Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Մենք մեր հայրենիքի կառուցման պատը հիմքից ծուռ դրեցինք»

«Մենք մեր հայրենիքի կառուցման պատը հիմքից ծուռ դրեցինք»
21.09.2013 | 13:17

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ ազատամարտիկների պայքարի ու անկախության մասին:
-Ձեր կարծիքով, ինչո՞ւ ձերբակալեցին Վոլոդյա Ավետիսյանին:
-Նա քաղաքական ընդդիմություն չէր ուզում, նա ուզում էր սոցիալական վիճակի բարելավում, իսկ դրա համար նա ավելի ձեռ էր տալիս իշխանություններին, քան թե մենք: Դա առաջին հերթին իշխանություններին է վնաս, որ նրանք կալանավորել են Վոլոդյա Ավետիսյանին: Ես իրականում առանձնապես գլուխ չեմ հանում:
-Այսինքն, գլուխ չեք հանում, քանի որ Ավետիսյանի պահանջը սոցիալական էր և …
-Եվ համագործակցում էր իշխանությունների հետ:
-Դուք կարծում եք` համագործակցու՞մ էր:
-Դե վարչապետը կանչում էր, նրանք հարցեր էին առաջ քաշում, տասներեք կետից, կարծեմ, հարց են առաջ քաշել, բոլորն էլ բավարարել են: Դա համագործակցություն չի՞:
-Ուրեմն, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է մտածել, որ պարզապես ձերբակալեցին, որպեսզի այդ խոսակցությունները հերքվեն, թե ինքը իշխանության հետ է համագործակցում:
-Հայաստանում այնքան պղտոր է իրականությունը, որ ոչինչ ժխտել հնարավոր չի: Ես չեմ ուզում մարդու մասին նախօրոք բան ասել, քանզի իրականությունը չգիտեմ, բայց Հայաստանում ոչինչ չի բացառվում: Էս երկիրը դարձել է էնպիսի երկիր, որ էսօրվա ճիշտը կարող է վաղը սխալ լինի: Վոլոդյային կալանավորելուց ինձ ոչ օգուտ կա, ոչ վնաս, բայց վնաս կա նրա համար, որ ազատամարտի մասնակիցը հայտնվել է բանտում: Մարդ է, ինչի՞ կալանավորեին:
-Միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննարկվելու է կրկին: Ազատամարտիկներն ինչպե՞ս են դրան արձագանքելու:
-Ես անգամ համաձայն չեմ, որ մենք արձագանքենք՝ տրանսպորտը թանկացնում են, թե չէ: Հայաստանին պետք են արմատական փոփոխություններ: Ի՞նչ ասել է` տրանսպորտ: Առաջին հերթին մենք պետք է վերականգնենք հայ ժողովորդի հարգանքը: Ժողովուրդը հարգանք չունի: Ժողովրդին ստորացրել են, այ էդ ստորացումը պիտի կարգի բերենք, պատիվ պահանջենք:
-Այսօր անկախության օրն է: Դուք զգո՞ւմ եք, որ Հայաստանը անկախ է:
-Բացարձակապես՝ ոչ: Ես կարծում եմ, որ Հայաստանը դժբախտության մեջ է: Էս դժբախտությունը մենք սարքել ենք մեր ձեռքերով: Հաղթել ենք ու տեր չենք կանգնում մեր հաղթանակին: Մենք կարծել ենք, որ քաղաքական մարդիկ կարգին երկիր կսարքեն, բայց բանից պարզվում է, որ` չէ:
-Ե՞րբ եք զգացել, որ Հայաստանի անկախությունը վտանգված է:
- Եթե ես հիմա ասեմ, օրինակ, 1995 թվականից, 96 -ից կամ 98-ից, մարդիկ կսկսեն մտածել, թե ինչ-որ մեկին ուզում եմ վարկաբեկել կամ մեկի մասին վատ եմ արտահայտվում: Ես կասեմ, որ մենք մեր հայրենիքի կառուցման պատը հիմքից ծուռ դրեցինք, և այդպես ծուռ շարունակվում է ու մի օր փլվելու է: Ուղղակի փլատակների տակ չպետք է մնա էն հայորդին, որը ուզում է իրական Հայաստան կառուցել:
-Եթե փլվելու է, մի օր կփլվի, մենք ի՞նչ կարող ենք անել:

-Պարտավոր ենք մարդկանց հասկացնել, որ ստամոքսից առաջ գլուխ կա: Կանգ առեք, եղբա՛յր, բավական է, մի՛ արեք: Եթե չեն հասկանա, ինչպես ասում են` մահակի տակ պետք է տանք, որ հասկանան:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ