Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Dasaran.am» կրթական ծրագիրն իր 600000 բաժանորդներին է մատուցում «Տեղափոխումներ»խորագրով արդիական գործիքը

«Dasaran.am» կրթական ծրագիրն իր 600000 բաժանորդներին է մատուցում «Տեղափոխումներ»խորագրով արդիական գործիքը
23.09.2013 | 11:16

2013-2014 ուսումնական տարվա սկզբին «Dasaran.am» կրթական ծրագիրը հերթական անգամ հաճելիորեն զարմացրեց իր բաժանորդների 600․000-նոց բանակին` կյանքի կոչելով նորարարական ևս մեկ լուծում: Կայքում ներդրվեց նոր` «Տեղափոխումներ» բաժինը, որի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց առցանց միջավայրում, ընդամենը մի քանի կոճակ սեղմելով, իրականացնել Dasaran.am-ում գրանցված դպրոցների աշակերտների տեղափոխումներ այլ դասարաններ կամ դպրոցներ: Հավատարիմ մնալով «Խելամիտ լուծումներով սատարենք կրթությանը» իր նշանաբանին, «Dasaran.am»-ի այս նոր նախաձեռնությունը կոչված է դյուրացնել աշակերտների՝ տարբեր դասարանների և դպրոցների միջև տեղափոխության գործընթացը, աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին և տնօրինությանը ազատելով ավելորդ վարչական քաշքշուկներից, ինչպես նաև մշտադիտարկման միջոցով ապահովելով գործընթացի թափանցիկությունը:

Արդյունավետ այս լուծումը ծնողներին թույլ է տալիս նավարկել «Աշակերտին ուղարկել այլ դպրոց» կամ «Տեղափոխել այլ դասարան»լուծումների միջով:Միևնույն ժամանակ,նախկին և նոր դպրոցի տնօրինությանը և ուսուցչական կազմին ընձեռնվում է «Ընդունել աշակերտ», «Սպասման ցուցակ», «Աշակերտների շարժ» և «Պատմություն»բաժինների միջոցով այս կամ այն աշակերտի տեղափոխությունը կառավարելու և վերահսկելու հնարավորություն:

Տեղեկատվական այս նոր գործիքն առաջիկայում լուծում կտա նաև աշակերտի նախորդ ուսումնառության «Առաջընթաց», «Օրագիր» և «Մատյան» բաժինների տվյալները նոր դպրոցի տվյալների բազայում հասանելի լինելու խնդրին: Այսինքն՝ աշակերտը մեկ այլ դպրոց կամ դասարան կտեղափոխվի նախորդ ուսումնառության ամբողջական նախապատմությամբ՝ իր անձնական էջով և նախկին տարիների տվյալներով, ուսուցիչներին և տնօրինությանը թույլ տալով ձևավորել նոր աշակերտի կատարողականության անկողմնակալ պատկերը:

Նորարակական մոտեցումների գործարկման և հանձնառությունների կատարման նկատմամբ ցուցաբերած սկզբունքայնության շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի վստահելի գործընկերոջ պատվին արժանացած «Dasaran.am» կրթական ծրագիրը գործում է ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ կնքված հուշագրերի հիման վրա: Ծրագիրն արդեն շուրջ չորս տարի շարունակ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով սատարում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու զարգացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ փոխգործակցության ամրապնդմանը, ինչես նաև անաչառ և թափանցիկ գնահատման ու վերահսկման լուծումների կյանքի կոչման միջոցով՝ կթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ընդլայնման անկասելի արագությամբ օժտված ծրագրի օգտատերերի «Ընտանիքին» ներկայումս անդամագրված է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների գերակշիռ մեծամասնությունը՝ 1400 դպրոցներից 757-ը` ավելի քան 549.878 գրանցված բաժանորդներով:

«Dasaran.am» կրթական ծրագրի ստեղծած «Տեղափոխումներ» տեղեկատվական գործիքի շնորհիվ ամրապնդվում է դպրոցների միջև փոխգործակցությունը և համագործակցությունը: Ավելի արդյունավետ ու թափանցիկ է իրականացվում աշակերտին նոր դպրոց տեղափոխելու գործընթացը, հատկապես՝ հիմնական ու ավագ դպրոցների միջև անցում կատարելիս: Ծրագրին Սյունիքի մարզի և Արցախի դպրոցների՝ առաջիկա, իսկ սփյուռքի հայկական համայնքների դպրոցների՝ հեռանկարային ներգրավման համատեքստում կարելի փաստել, որ «Dasaran.am» կրթական ծրագիրն ստեղծում է հայկական հանրակրթական դպրոցների մի արդյունավետ ցանց:

Դիտվել է՝ 1985

Մեկնաբանություններ