Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայաստանում նոր ուժգնությամբ երկրաշարժը սարերի հետևում չէ»

«Հայաստանում նոր ուժգնությամբ երկրաշարժը սարերի հետևում չէ»
23.09.2013 | 14:56

«Տարածաշրջանում գրանցվում է սեյսմիկ ակտիվություն: Այս պահին սեյսմիկ վիճակը Հայստանում այնպիսին է, որ վերջին շրջանում Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Թեև Սպիտակից անցել է 25 տարի, բայց ամեն օր Սպիտակի երկրաշարժից հեռանալը մեզ մոտեցնում է նոր հավանական երկրաշարժի: Ճիշտ է, այսօր, վաղը կամ երկու շաբաթ հետո մենք այդպիսի վտանգ չունենք, բայց մենք ունեցել ենք 88-ի երկրաշարժ, և դա ցույց է տալիս, որ էլի ենք ունենալու, ոչինչ չի փոխվել»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Աշխեն ԹՈՎՄԱՍՅԱՆԸ` միևնույն ժամանակ կոչ անելով խուճապի չմատնվել: Նրա տեղեկացմամբ, ինը ամիսների ընթացքում տարածաշրջանում գրանցվել է շուրջ 3000 երկրաշարժ, որոնցից 1000-ից ավելի դեպքում հնարավոր է եղել որոշել օջախի պարամետրերը. «Երկրաշարժերից 12-ը գրանցվել է Հայաստանում: Հայաստանից վտանգավոր հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժերից վերջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Վրաստանում` 5,1 մագնիտուդով և նույն օրը Թուրքիայում, որը Երևանից մոտ 300 կմ հեռավորության վրա է գտնվում»,-ասաց բանախոսը` նշելով, որ մեր երկրում նոր ուժգնությամբ երկրաշաժը սարերի հետևում չէ և պետք է ամբողջ ներուժը դնել պաշտպանվելու համար:
Թովմասյանի խոսքով, այդ երկրաշարժերը մեր տարածաշրջանի համար զարմանալի չեն, և միջին ուժի երկրաշարժերը նույնիսկ վատ չեն, եթե իհարկե դրանք ավելի ուժեղ երկրաշարժերի նախանշաններ չեն: Թույլ երկրաշարժերը, մասնագետի հավաստմամբ, շատ հաճախ, թուլացնում են, լիցքաթափում ուժեղ երկրաշարժի ուժը: «Այնուամենայնիվ, նոր ուժգնությամբ երկրաշարժի վտանգ Հայաստանում կա»,-նշեց նա: Բանախոսը հավելեց, որ ուժեղ երկրաշարժեր տեղի են ունենում 20-25 տարին մեկ: Նա հիշեցրեց Սպիտակի երկրաշարժը, որտեղ առաջին երկրաշարժը գրանցվել է 1967 թվականին, ապա` 1988-ին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ