Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քոչարյանին «սառեցրել» են

Քոչարյանին  «սառեցրել» են
20.09.2013 | 16:15

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի թիմը, ըստ մեր տեղեկությունների, նորից ակտիվացել է, և կրկին վարչապետին արագ «տապալելու» ծրագիր է մշակում:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ, այս որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի հետ ակտիվ հակագրոհ է սկսել և՛ ներքին, և՛ արտաքին «ֆրոնտում»: Ասում են, ամեն պատեհ առիթով Քոչարյանն իր ռուս մերձավորների ականջին շշնջում է, թե Սերժ Սարգսյանին Պուտինի մակարդակով պիտի ասվի, որ Հայաստանի «տնտեսական փրկությունը» Քոչարյանն է, ու կառավարությունը միայն նրա դեմքով պիտի հանդես գա:
Սակայն գոնե այս հարցը Սերժ Սարգսյանը Ռուսաստանում ժամանակավորապես «սառեցրել» է, որովհետև շատ լավ հասկանում է, որ Քոչարյանի նկրտումները միայն վարչապետի պաշտոնով չեն սահմանափակվելու:
Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում, Ռուսաստանի «քիմքին» հաճելի լինելու համար Քոչարյանը տեղը տեղին գովերգի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ