Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տրանսպորտային կրքեր ապահով Հայաստանում

Տրանսպորտային կրքեր  ապահով Հայաստանում
24.09.2013 | 11:18

-Դուք օգտվո՞ւմ եք քաղաքային տրանսպորտից։
-Ո՛չ, տրանսպորտն է օգտվում ինձնից։

Սովորաբար մարդկանց տարբերում են ըստ ազգության, սեռի, կրթության։ Սակայն այսօր ի հայտ է եկել մի ավելի զգալի տարբերություն. մարդիկ բաժանվում են երկու խմբի` տրանսպորտից օգտվողների և չօգտվողների։
Ոչ մի կրոն, եկեղեցի, աղոթք այնքան չեն խոնարհեցնում, համեստացնում մարդուն, որքան լեփ-լեցուն միկրոավտոբուսում կանգնած երթևեկելը։ Իջնելուց հետո էլ երկար ժամանակ մնում ես խոնարհված, ինչպես ասում են` «շախմատի ձիու պես»։


Ոչ մի նախարարություն, կոնսերվատորիա, դպրոց այնքան չեն զբաղվում ժողովրդի երաժշտական դաստիարակությամբ, գեղագիտական ճաշակի ձևավորմամբ, որքան միկրոավտոբուսների վարորդները։ Նախկինում գրված էր. «Վարորդը նաև հսկիչ է», իսկ այժմ վարորդը նաև ուսուցիչ է։ Օրինակ, ես ամեն անգամ ավտոբուս բարձրանալիս հարցնում եմ վարորդին. «Վարպետ, էսօր ի՞նչ ծրագրով ես քշում` ռաբի՞ս, ռե՞փ, թե՞...
Ավելին, վարորդը նաև քարոզիչ է և բեմադրիչ։ Հաճախ կարելի է լսել նրա հորդորը. «Ախպեր ջան, դու մի քիչ հետ գնա, իսկ դու մի քիչ կողք նստիր, քո ընկերն էլ տեղավորվի, թե չէ էգոիստի պես փռվել ես, մենակովդ մի ամբողջ աթոռ զբաղեցրել։ Հետո էլ ասում եք` մենք քրիստոնյա ժողովուրդ ենք»։


Միոտանի մի մարդ, խցկվելով միկրոավտոբուս, խնդրում է. «Ա՛յ ժողովուրդ, գոնե մի ոտի տեղ արեք, չե՞ք տեսնում, որ ես ավելի ինվալիդ եմ, քան... դուք»։


-Ավտոբուսի վարորդի տերն ո՞վ ա։
-Գծատերը։
-Բա գծատերի շե՞ֆն ով ա։
-Գծատերտերը։


-Էս հնամաշ լեփ-լեցուն մեքենայով երթևեկելու համա՞ր էիք ուզում ուղեվարձը բարձրացնել։
-Համ լավ մեքենաներ եք ուզում, համ էլ ցույցեր եք անում ուղեվարձի բարձրացման դեմ։ Հիմա լա՞վ ա, որ 100 դրամը թողնելով, սպասարկման մակարդակը բարձրացնելու համար գծատերերը որոշել են հաղթանդամ մարդկանց և հղի կանանց ուղեվարձը կրկնապատկել։
Ավտոբուսում ոչ ոք չծիծաղեց, որովհետև հիմք չունեին չհավատալու։


Նստած ենք ավտոբուսում, երկար ժամանակ վարորդը տեղից չի շարժվում, սպասելով, որ լցվեն։ Մի ուրիշ ավտոբուս մոտեցավ։ Շտապողներից մեկն իջավ։ Վարորդը, խոչընդոտելով, կշտամբեց նրան.
-Նստել ես, նստի՛ր, դու իմ ուղևորն ես, ոչ թե նրա։
-Ախպեր, մենք հո զագսով չենք միացած, որ չես թողնում ինձ ավելի հարմար ավտոբուս ընտրեմ։


Լեփ-լեցուն ավտոբուսում մի շնչահեղձ ուղևոր դիմում է մյուսին։
-Ախպեր, իջնո՞ւմ ես։
-Հա։
-Երանի՛ քեզ։
-Տարոսը քեզ լինի։

Գյումրեցին ասում է. «Էրևանում ավտոբուսում հարյուր դրամ են տալիս, որ իրար գիրկ նստած գնան»։
-Հիմա լավ սպասարկման համար որոշել են հարյուր հիսուն դրամ գանձել։
-ՈՒրեմն արդեն կարելի է հարյուր հիսուն դրամով երեք հոգով գրկված, ավելի ուրախ երթևեկել։


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 1338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ