Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դաջվածքը կարող է հանգեցնել քաղցկեղի

Դաջվածքը կարող է հանգեցնել քաղցկեղի
25.09.2013 | 11:54

Գիտնականները մտավախություն ունեն, որ մարմնի վրա թանաքե նկարչական տոքսինների կիրառումը կարող է անցնել արյան մեջ, կուտակվել մաշկի տակ` թունավորելով օրգանիզմը: Բրիտանացի բժիշկները զգուշացրել են, որ նկարչական տոքսիններով դաջվածքները շատ հաճախ հանգեցնում են քաղցկեղի: Նույնիսկ աննշան թանաքը, անցնելով լյարդի մեջ, նվազեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը, առաջացնում մաղձ և վնասակար նյութեր: Փորձարկումները ցույց են տվել, որ որոշ տեսակի թանաքները, որոնցով դաջվածքներ են կատարում, պարունակում են թույներ: Գիտնականները պնդում են, որ այն թանաքի և ներկանյութերի ընտրության հարցում, որոնցով մարմնի վրա նկարչություն է արվում, անհրաժեշտ է խիստ վերահսկողություն սահմանել: Հետազոտությունն անցկացնող Բրեդֆորդի համալսարանի գիտաշխատողները պարզել են, որ «դաջվածքների բիզնեսում» չկան օրենքներ: Նրանք հայտնաբերել են, որ կարմիր թանաքը պարունակում է սնդիկ, իսկ կանաչ և կապույտ թանաքները` կոբալտ: Այս մետաղներն են հենց քաղցկեղածին: Կոպենհագենի մաշկաբանության համալսարանի պրոֆեսորներն էլ եկել են այն եզրակացության, որ գոյություն ունեն 13-21 տեսակի թույն պարունակող թանաքներ, որոնք օգտագործվում են հիմնականում Եվրոպայում: Նրանք պահանջում և կոչ են անում «Tatto» սրահներին, որպեսզի նախքան հաճախորդներին դաջելը, ներկայացնեն թանաքի պարունակությունը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ