Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հայաստանի ապրանքների իրացման լավագույն տեղը ռուսական շուկան է»

«Հայաստանի ապրանքների իրացման լավագույն տեղը ռուսական շուկան է»
27.09.2013 | 00:15

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը հիմնականում քաղաքական քննարկումների ծիրում է, ավելի քիչ է խոսվում դրա տնտեսական նշանակության մասին: ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ ևս մեզ հետ զրույցը քաղաքական գնահատականից սկսեց:


-Շատերը, որոնք գրանտներով են աշխատում, արջի ծառայություն են մատուցում մեր երկրին: Նրանք չեն առաջնորդվում մեր ազգային շահերով: Իրավիճակն ուղղակիորեն պահանջում է որոշակիություն, սեղանին մեր անվտանգության հարցն է դրված, սրան գումարած ղարաբաղյան հիմնախնդրի չլուծված լինելը: Պիտի հաշվի առնել նաև այն, որ ԱԺ-ն երկարաձգեց ռուսական զինուժի տեղակայման ժամկետը, որի պարագայում մնացյալն արդեն ածանցյալ է դառնում: Մաքսային միության հետ համագործակցությունն այլընտրանք այլևս չէր թողնում:
-Այս անդամակցությունը Հայաստանի տնտեսությանը ի՞նչ է խոստանում:
-Ելնելով այն իրողությունից, որ ՀՀ-ում այս պահին արտադրվող ապրանքները, բազմաթիվ պատճառներով, հնարավորություն չունեն թափանցելու արտերկրի շուկաներ, այս անդամակցությունը տեսանելի ապագայում որոշակիություն է ստեղծում: Ավելին, ռուսական շուկան բավականին մեծ է և Հայաստանի ապրանքների իրացման համար լավագույն տեղն է: Սա պատմությամբ է ապացուցված: Հասկանում եմ, որ մենք պետք է ձգտենք բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի, սակայն, այդուհանդերձ, համոզված եմ, որ ՄՄ-ի շրջանակում գործելու պարագայում կարող ենք ունենալ նույնքան հաջողություն, որքան կունենայինք ԵՄ-ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու դեպքում:
-Որպես հակափաստարկ նշվում է նաև այն հանգամանքը, որ Վրաստանը ձգտում է դեպի ԵՄ, ու մենք մաքսային խնդիրների առաջ ենք կանգնելու, քանի որ մեր «միջնորդը» Վրաստանն է:
-Այդ առումով որևէ խնդիր բացառվում է: Այս պահին ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության նույն ծավալն ունե՞նք, անկախ այն հանգամանքից, թե Ռուսաստանի հետ ունե՞նք ընդհանուր սահման, թե՞ ոչ: Սա թերևս, ամենահեշտ լուծվող խնդիրներից մեկն է: Սահմանի բացակայությունը որևէ լուրջ խնդիր երբևէ չի կարող ստեղծել:
-Փաստորեն, ըստ Ձեզ, Հայաստանի տնտեսությունը ոչ մի կորուստ չի՞ ունենա Մաքսային միությանն անդամակցելուց հետո:
-Հակված չեմ մտածելու, թե կորուստներ կունենանք: Հակառակը, կունենանք որոշակի հաջողություններ, մասնավորապես, ուժեղ գործընկերների հետ համագործակցությունը նշանակում է, որ ուժեղները ստեղծում են արտոնյալ պայմաններ Հայաստանի պես երկրների համար: Այդ տնտեսական «արտոնություններից» կարող են լինել գազը, պինդ վառելիքը, որոնցից մենք զուրկ ենք: Այդ երկրների հետ համագործակցությունը նշանակում է նման ռեսուրսների արտոնյալ տրամադրում ՀՀ-ին:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ