Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դեղագործական ոլորտի աշխատանքային տոնավաճառ

Դեղագործական ոլորտի աշխատանքային տոնավաճառ
27.09.2013 | 11:27

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր առավոտյան բացվել է Դեղագործական ոլորտի աշխատանքային տոնավաճառ։ Տոնավաճառին առանձին տաղավարներով ներկայացված էր դեղագործության ոլորտում գործունեություն ծավալող շուրջ 25 ընկերություն՝ ինչպես հայկական, այնպես էլ՝ արտասահմանյան («Բիո-Քիմ» ՍՊԸ, «Էսկո-Ֆարմ» ՍՊԸ, «Les Laboratoires Servier», «Ագաթա Ֆարմ» ՍՊԸ, «Արմենֆարմ» ՍՊԸ, «Արփիմեդ» ՍՊԸ, «Դարմանթեստ Լաբորատորիս» ՍՊԸ, «Էսկուլապ» ՍՊԸ, «ՖԻԿ Մեդիկալ», «Լիկվոր» ՓԲԸ, «Մեդա Ֆարմասյուտիկլ Զվիտցերլանդ», «Մեդիկալ Հորիզոն» ՍՊԸ, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ, «ՆԻԲ Ֆարմ» ՍՊԸ, «Պֆայզեր» հայաստանյան ներկայացուցչություն, «Տոնուս-Լես» ՍՊԸ, «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ, «Էբոթ Փրոդաքթս» հայաստանյան ներկայացուցչություն և այլն)։

Միջոցառումը հնարավորություն է տալիս 8 կրթական հաստատությունների դեղագործական ոլորտի ուսանողներին ծանոթանալ ոլորտում թափուր աշխատատեղերին, աշխատանքի պահանջարկին, դեղագիտության զարգացման հեռանկարներին։

Ուսանողներին և շրջանավարտներին բացառիկ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ կազմակերպությունների պատմությանը, գերծունեությանը, արտադրանքին, զարգացման միտումներին, ինչպես նաև յուրաքանչյուր կազմակերպության թափուր աշխատատեղի մասնագիտական պահանջներին։

Միջոցառման շրջանակներում կազմակերպություններիը ոչ միայն ներկայացնում են թափուր աշխատատեղերը, այլև հավաքում և ստեղծում մասնագետների տվյալների բազա, նաև տեղում անցկացնում հարցազրույց պոտենցիալ աշխատակիցների հետ։

Տոնավաճառը կազմակերպել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի աջակցությամբ։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ