Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՀՀ նախագահի ԱԺ ներկայացված առաջարկությունը համաներում հայտարարելու մասին

ՀՀ նախագահի ԱԺ ներկայացված առաջարկությունը համաներում հայտարարելու մասին
02.10.2013 | 11:14

Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության նախագահի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.


1. Պատժից ազատել`
1.1 այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
1.2. այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:
2. Պատժից ազատել այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է նշանակվել:
3. Պատժից ազատել հետևյալ այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակվել`
3.1. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
3.2. 60 տարին լրացած անձանց.
3.3. հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել.
3.4. սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց.
3.5. այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն.
3.6. այն անձանց, որոնք Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաև Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն:
4. Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնք դատապարտվել են`
4.1. առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը.
4.2. առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը:
5. Պատժից ազատել այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար պատիժ է նշանակվել`
5.1. առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում.
5.2. առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկում և սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը:
6. Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպեu նաև կարճել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնցով`
6.1. անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.
6.2. անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.
6.3. uույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.
6.4. անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում:
7. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահuկողությունը:
8. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մաuը կրճատել`
8.1. երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
8.2. կիuով չափ` uույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերում նշված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
8.3. մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
8.4. մեկ քառորդով`
ա. դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տաuը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
բ. սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
8.5. մեկ քառորդով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 133-րդ հոդվածի 3-րդ մաuով, 175-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասով, 180-րդ հոդվածի 3-րդ մաuով, 202-րդ հոդվածով, 203-րդ հոդվածով, 241-րդ հոդվածի 3-րդ մաuով, 233-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մաuով, 246-րդ հոդվածի 3-րդ մաuով, 247-րդ հոդվածի 3-րդ մաuով, 248-րդ հոդվածի 3-րդ մաuով, 264-րդ հոդվածի 2-րդ մաuով, 265-րդ հոդվածով, 268-րդ հոդվածի 3-րդ մաuով, 280-րդ հոդվածի 3-րդ մաuով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեuված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.
8.6. վեց ամսով` Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, 123-րդ հոդվածի 3-րդ մաuով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 149-154.5-րդ հոդվածներով, 166-րդ հոդվածի 3-րդ մաuով, 168-րդ հոդվածով, 175-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մաuերով, 226-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 3-րդ մաuով, 238-րդ հոդվածի 4-րդ մաuով, 261-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 262-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 269-րդ հոդվածով, 274-րդ հոդվածի 2-րդ մաuով, 275-րդ հոդվածի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 3-րդ մաuերով, 287-րդ հոդվածի 4-րդ մաuով, 297-րդ հոդվածի 2-րդ մաuով, 311-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 311.1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 311.2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 312-րդ հոդվածի 3-րդ մաuով, 327-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մաuերով, 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4-րդ մաuով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մաuով, 352-րդ հոդվածի 3-րդ մաuով, 356-րդ հոդվածի 3-րդ մաuով, 357-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 358-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մաuերով, 361-րդ հոդվածի 6-րդ մաuով, 362-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 363-րդ հոդվածի 3-րդ մաuով, 364-րդ հոդվածի 3-րդ մաuով, 365-րդ հոդվածի 3-րդ մաuով, 366-րդ հոդվածի 3-րդ մաuով, 367-րդ հոդվածի 3-րդ մաuով, 368-րդ հոդվածի 3-րդ մաuով, 369-րդ հոդվածի 3-րդ մաuով, 371-րդ հոդվածի 3-րդ մաuով, 373-րդ հոդվածի 4-րդ մաuով, 375-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մաuերով, 377-րդ հոդվածի 3-րդ մաuով, 378-րդ հոդվածի 2-րդ մաuով նախատեuված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն, բացառությամբ սույն որոշման
9-րդ կետով նախատեսված դեպքերի:
9. Համաներումը չկիրառել`
9.1. սույն որոշման կիրառման oրվա դրությամբ պատիժը կրելու uահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ.
9.2. այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում`
ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մաuին հրամանագրի կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ
բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաuտանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մաuին հրամանագրի կամ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ
գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ չի իրականացվել Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ
դ. որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մաuին որոշման հիման վրա, և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
9.3. այն անձանց նկատմամբ, որոնք նախնական կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում սույն որոշման կիրառման oրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
9.4. մինչև uույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաuտանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իuկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.
9.5. հանցագործությունների առանձնապեu վտանգավոր ռեցիդիվի դեպքում.
9.6. այն անձանց նկատմամբ, որոնք մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն պատճառած վնասը, կամ առկա է վեճ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի կամ դրա չափի կապակցությամբ, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել oրինական ուժի մեջ մտած դատական ակտով uահմանված նյութական վնաuը.
9.7. Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 141-րդ հոդվածով, 142-րդ հոդվածով, 217-224-րդ հոդվածներով, 266-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 272-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-ին հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 329-րդ հոդվածի 2-րդ մաuով, 336-րդ հոդվածով, 379-397.1-ին հոդվածներով նախատեuված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ.
9.8. այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են պատժի չկրած մաuի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
9.9. այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
9.10. ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:
10. Համաներման որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից:
11. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ սույն որոշումը կիրառվում է բուժման համապատաuխան կուրuն անցնելուց հետո:
12. Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաuտանի Հանրապետությունում, սույն որոշումը կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատաuխանատվություն uահմանող` Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի հոդվածներին համապատաuխան:
13. Uույն որոշման կատարումը վերապահել`
13.1. դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, uակայն մինչև uույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն oրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահuկողություն իրականացնող այլ իրավաuու մարմնի միջնորդության հիման վրա.
13.2. Հայաuտանի Հանրապետության վերաքննիչ դատարանին` Հայաuտանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաuտանի Հանրապետության uահմաններից դուրu.
13.3. հետաքննության և նախաքննության մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.
13.4. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.
13.5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանմանը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնին` այն անձանց նկատմամբ, որոնք`
ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
բ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահuկողություն.
13.6. կարգապահական գումարտակի հրամանատարին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են կարգապահական գումարտակում:
14. Հետաքննության և նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պատիժների կատարման uտորաբաժանումների պետերի և կարգապահական գումարտակի հրամանատարի համաներում կիրառելու վերաբերյալ ընդունած որոշումների կապակցությամբ օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
15. Uույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:
16. Հաշմանդամության հիմքով uույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, իսկ տարիքային հիմքով կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնց 60 տարին լրանում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
17. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է oրենքով uահմանված կարգով:
18. Սույն որոշումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո:
19. Համաներումն անձի նկատմամբ կիրառվում է համաներման ակտի` անձի համար առավել բարենպաստ դրույթի կիրառմամբ:
20. Հանցագործությունների համակցության դեպքում սույն որոշումը յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ կիրառվում է առանձին: Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա դատապարտված և պատիժ կրող անձի նկատմամբ տվյալ կանոնը կիրառելի չէ, և նման դեպքում սույն որոշումը կիրառվում է՝ հիմք ընդունելով անձի նկատմամբ նշանակված վերջնական պատիժը:
21. Կարգապահական գումարտակներում և Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող, ինչպեu նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժի կրումը հետաձգվել է, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապ չունեցող պատիժների, սույն որոշման պահանջների կատարումն ապահովել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ