Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայի բախտ` Լավրովը բանակցի, Պուտինն առաջադրվի

Հայի բախտ` Լավրովը բանակցի, Պուտինն առաջադրվի
02.10.2013 | 11:17

ՌԴ Պետական Դումայի պատգամավորները նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել են խաղաղության Նոբելյան մրցանակի: «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի խաղաղարարական դեր է կատարել մեր նախագահը ծանր շրջաններում, հատկապես՝ Բեսլանում, Հարավային Օսիայում»,- նախաձեռնությունը մեկնաբանել է Հոգևոր միասնության և համագործակցության միջազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովը։ Նա նշել է, որ նամակը Նոբելյան հանձնաժողով է ուղարկել սեպտեմբերի 16-ին։

Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, ով ստորագրել է Նոբելյան հանձնաժողովին ուղղված դիմումը, նշել է, որ ուրախ է Վլադիմիր Պուտինի՝ խաղաղության մրցանակի թեկնածության հնարավորություն համար։ Նա ասել է, որ նախկինում այդ մրցանակը շնորհվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որը հավանության է արժանացրել երկրի ագրեսիվ գործողությունները, մինչդեռ ՌԴ նախագահը փորձում է կանգնեցնել պատերազմը Սիրիայում և «ավելի շատ է արժանի նման բարձր կոչման»։

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ