Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գիտաժողով՝ արտագաղթի թեմայով

Գիտաժողով՝ արտագաղթի թեմայով
02.10.2013 | 11:25

Այսօր մեկնարկել է «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնության «Արտագաղթի հոգեբանությունը. Գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» խորագրով գիտաժողովը։ Այն կոչված է վեր հանելու հասարակության պահանջմունքների բավարարվածության մակարդակով ձևավորված իռռացիոնալ պահվածքի պատճառները և արտագաղթի ընդհանրական ուռճացված սպասումների և անհատական հոգեբանության կապը: Նախատեսվում է կատարել հասարակության սեգմենտների իրավիճակային վերլուծություն և հստակեցնել արտագաղթի պատճառներն ու իշխող կարծրատիպերը: Ակնկալվում է նաև հստակեցնել հիմնախնդրի լուծման մեջ ոչ պետական սեկտորի դերակատարումը և նպատակները:

Գիտաժողովում, մասնավորապես, կքննարկվեն «Արտամղու՞մ, թե՞ արմատավորում. Աշխատանքային միգրացիայի ազդեցությունը տնային տնտեսությունների վրա Հայաստանի գյուղական համայնքներում», «Արժեքային կողմնորոշումների և սոցիալական համոզմունքների դերը ՀՀ քաղաքացիների տնտեսական/քաղաքական վարքի նախընտրություններում: Համեմատական վերլուծություն ըստ տարիքի, սեռի և բնակավայրի», «ՀՀ բնակչության արտագաղթման հակվածության գործոնային վերլուծություն» թեմաները։

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ