Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բուքմեյքերների գնահատականը՝ Իտալիա-Հայաստան հանդիպմանը

Բուքմեյքերների գնահատականը՝ Իտալիա-Հայաստան հանդիպմանը
15.10.2013 | 15:56

Այսօր Երևանի ժամանակով 22.45-ին կմեկնարկի Իտալիա-Հայաստան ֆուտբոլային խաղը, որը աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումն է։ Vivaro հայաստանյան բուքմեյքերական գրասենյակը չի կասկածում Իտալիայի հավաքականի հաղթանակին։ Մեր մրցակցի հաղթանակն ունի 1.33 գործակիցը, իսկ Հայաստանի հավաքականը՝ 7։ Ոչ-ոքին գնահատվում է 5.30 գործակցով։

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ