Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լյուդմիլա Հարությունյանը չի մեկնաբանում Զորիին

Լյուդմիլա Հարությունյանը չի մեկնաբանում Զորիին
15.10.2013 | 16:14

Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին, որով նա պահանջում էր Արցախը ճանաչել Ռուսաստանի մաս, փորձեցինք մեկնաբանություն ստանալ սոցիոլոգ, Գերագույն խորհրդի պատգամավոր Լյուդմիլա Հարությունյանից, ով Ղարաբաղյան շարժման տարիներին լավ ճանաչել է Զորի Բալայանին և ծանոթ է նրա գործունեությանը: Լյուդմիլա Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանությունից:

Իսկ Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը մեր հարցին նախընտրեց պատասխանել գրավոր. պատասխանը ներկայացնում ենք ստորև:

«Զորի Բալայանի բաց նամակը կարելի է բաժանել երկու մասի՝ պատմական եւ քաղաքական։ Պատմական էքսկուրսը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել Կովկասի և հարակից տարածքների խնդիրներով զբաղվող մասնագետների մոտ։

Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա այն հակասում է Արցախի և Հայաստանի հանրապետությունների՝ իրենց պատմական հողերի մի մասում երկու անկախ հայկական պետություններ կերտած քաղաքացիների կամարտահայտմանը։ Հնարավոր է նախագահ Պուտինին հղած նամակի պատճառը հեղինակի այն եզրահանգումն է, թե Հայաստանը ներկայիս պայմաններում կարող է գոյատևել միայն որպես Ռուսաստանի մաս»։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ