Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«ՌԴ-ի հետ ինտեգրվելու փորձերը վերապրուկներ են»

«ՌԴ-ի հետ ինտեգրվելու փորձերը վերապրուկներ են»
16.10.2013 | 17:03

Զորի Բալայանի հանրահայտ նամակը, ինչպես տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, արդեն հասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և այն ուղարկել են համապատասխան վարչություն: Կրեմլի լրատվական վարչությունից խոստացել են պատասխանել այդ նամակին:

Զորի Բալայանը մենակ չէ, նրա նախաձեռնությունն արդեն ողջունել են գրող Արտեմ Հարությունյանը, երաժիշտ Արտավազդ Բայաթյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Կան, իհարկե, նոմենկլատուրային մտավորականներ, որոնք դեռևս չեն ձերբազատվել սովետական իշխանության նկատմամբ ունեցած կարոտախտից և, միգուցե, առաջիկայում նրանք ևս միանան Զորիին:
Իսկ ի՞նչ պետք է անեն անկախության, ինքնորոշման արժեքները կրող մտավորականները, որոնք, սկսած 1988-ից, պայքարում են Հայաստանի ազատության և անկախության համար:
Մշակութաբան Արա Նեդոլյանը մեր զրույցի ժամանակ հիշեց ռուս ընդդիմադիր Նավալնիին, որը հանդես է եկել նախաձեռնությամբ, որպեսզի վիզային ռեժիմ մտցվի Միջին Ասիայի և Հարավային Կովկասի հետ:
«Ես, որպես ՀՀ քաղաքացի, ողջունում եմ այդ նախաձեռնությունը և կարծում եմ, որ, ինչպես ոչ վիզային ռեժիմը, այնպես էլ ԱՊՀ-ն, Մաքսային միությունը կամաց-կամաց կդառնան ժամանակավոր երևույթներ»,- ասաց Արա Նեդոլյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ այդ կառույցները ՌԴ-ից բաժանումը մեղմելու համար են, և հիմա ժամանակն է նրանցից հրաժարվելու: Մշակութաբանի կարծիքով՝ հիմա պետք է հնչեն հարցադրումներ, թե ինչու են ՌԴ սահմանապահ ուժերը Հայաստանում, երբ դրանց կարիքը չկա ամենևին:
Արա Նեդոլյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ինտեգրացիոն պրոցեսները իմաստը կորցրած վերապրուկներ են: Նա հիշեցրեց, որ այդ վերապրուկները իմաստ ունեին անցյալ դարի 90-ականներին, երբ պայմանավորվածություններ ձեռք էին բերվում երկու, հիմնականում ժողովրդավարական, պետությունների միջև, որոնցից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի Հայաստանն էր, մյուսը՝ Բորիս Ելցինի Ռուսաստանը: Այսօր այդ պայմանավորվածությունները, ըստ Նեդոլյանի, չեն կարող գործել Սերժ Սարգսյանի Հայաստանի և ՌԴ-ի միջև:
Մշակութաբանը նշեց, որ այսօր պետք է մտածել Եվրոպայի, ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը սերտացնելու մասին և առաջ քաշել նման հարցադրումներ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ