Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տիկին Զառա, որպես մեղքի թողություն` հեռացեք քաղաքական ասպարեզից

Տիկին Զառա,  որպես մեղքի  թողություն`  հեռացեք քաղաքական ասպարեզից
18.10.2013 | 00:06

Ես և ընտանիքիս անդամները, նաև բարեկամներից, ընկերներից շատերը, նախագահական ընտրություններում քվեարկել ենք նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, նկատի ունենալով, որ վերջինս, լինելով հայրենասեր, ժողովրդավար, ազնիվ անձնավորություն, կկարողանա որոշ քաղաքական, տնտեսական, իրավական, ժողովրդավարական բարեփոխումներ կատարել երկրում: Սակայն «Ժառանգություն» կուսակցության հետընտրական ցուցադրական, անհետևողական, անընդունելի քայլերն ու անհամոզիչ հայտարարությունները, մանավանդ փոստանջյանական վերջին ազգադավ հայտարարությունները խորապես հիասթափեցրին մեզ, հետևաբար, պարոն Հովհաննիսյան, ափսոսանք հայտնելով մեր տված 35 քվեների համար, պահանջում ենք դրանք չեղյալ համարել: Միևնույն ժամանակ հորդորում ենք Ձեզ, «Ժառանգության» վարկը փրկելու նկատառումով, կուսակցությունից հեռացնել և Ազգային ժողովից հետ կանչել պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանին, քանզի նա ընդամենը զբաղվում է կանացի բամբասանքով, զրպարտությամբ, զազրախոսությամբ և պոռոտախոս, անհավասարակշիռ, ազգավնաս կեցվածքով վարկաբեկում է մեր հայրենիքը, նույնիսկ անմիտ դատողություններով անարգում է 1,5 մլն նահատակների հիշատակը:

Պարոն Հովհաննիսյան, նախագահական ընտրություններին նախորդող օրերին Ձեր ասուլիսներում, հանդիպումներում ու առանձին հայտարարություններում, այնուամենայնիվ, ընդունում էիք, որ հանրապետության նախագահը մեծ ավանդ է ներդրել Հայաստանի և Արցախի պաշտպանության, ազգային-ազատագրական շարժման, երկրի կառավարման գործում: Մենք հույս ունեինք, որ հոգու խորքում կընդունեք, որ անհրաժեշտ քանակով քվեներ չեք հավաքել նախագահ դառնալու համար և համերաշխության ձեռք կմեկնեք ընտրված նախագահին: Բայց, ցավոք, այդպես չեղավ, որն էլ թերևս խրախուսեց ձեր կուսակցական պատգամավորուհուն անհիմն կերպով շարունակաբար շաղակրատելու նախագահի կողմից գողացված քվեների մասին: Սակայն, եթե արդարամիտ ու ազնիվ լինենք, պետք է համաձայնել, որ 25 տարի ոխերիմ թշնամիներով շրջափակված երկրում ստանձնել ամենապատասխանատու պաշտոններ և առանձին դեպքերում չսխալվել, չվրիպել, անհետևողականություն ու անվճռականություն չդրսևորել` բոլորովին էլ դյուրին չէ:
Հասկանալի է, որ նախագահի անցյալ ու ներկա գործունեության մասին այդպես են մտածում նաև նրա հարյուր հազարավոր ընտրողները, որոնք այսօր էլ նախագահից ակնկալում են ամենայն վճռականություն ու հետևողականություն արտաքին ու ներքին քաղաքականությունում` հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության ու բարգավաճման:
Ակնհայտ է, որ թե ժողովրդի, թե ընդդիմադիր կուսակցությունների արդարացի ¥երբեմն էլ անարդարացի¤ պահանջներն ավելին են, քան ի վիճակի է իրականացնելու նախագահը այս գրեթե տոտալ շրջափակման պայմաններում:
Թերևս, տիկնայք ու պարոնայք, հարկ է լինել առավել քան իրատես, նաև ինչ-որ չափով քաղաքագետ ու դիվանագետ և երկրի խորհրդանիշը ¥նախագահին¤ գոնե դրսում ¥իսկ ինչո՞ւ ոչ` նաև ներսում¤ ոխերիմ թշնամիների ներկայությամբ հարգել, իսկ հայրենիքի ու ժողովրդի արժանապատվությունը սրբորեն փայփայել. թե չէ ինչի նման է, երբ պատգամավորուհին, առանց իր ընտրողների կարծիքը հաշվի առնելու, ադրբեջանական խավիարով ու նավթով կաշառված Եվրոպայում, սեիդովների ու թուրք-ադրբեջանական զանազան գործակալների հետ համագործակցած, վարկաբեկում է հանրապետության նախագահին, ուրեմն նաև մեր հայրենիքը` չունենալով փաստացի ոչ մի հիմնավորում: Նաև վրդովեցուցիչ է, որ Փոստանջյանը Ազգային ժողովում պարզապես անհիմն լուտանքներ է հասցեագրում երկրի նախագահին և զարմանալիորեն չի արժանանում սթափեցնող պատասխանի: Իսկ որոշ ընդդիմադիր պատգամավորներ ոխակալ արձագանքով հայտարարում են` ժողովրդավար երկիր է, մարդն իր կարծիքն է հայտնում, մի՞թե իրավունք չունի: Բայց չէ՞ որ ամենախիստ կարծիքներ կարելի է արտահայտել քաղաքական բառապաշարով, ինչպես անում են պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Հակոբյանը, Արամ Մանուկյանը, Նաիրա Զոհրաբյանը:
Տիկնայք ու պարոնայք, եթե, այսպես ասած, ժողովրդավարությունը թույլ է տալիս առանց հիմնավորումների ափեղ-ցփեղ բամբասել, զրպարտել, վարկաբեկել երկրի նախագահին, թերևս նաև նրա հարյուր հազարավոր ընտրողներին, այդ թվում` Ազգային ժողովի բոլոր այն պատգամավորներին, ովքեր համագործակցում են նախագահի հետ, ապա ինչո՞ւ վերջինս իրավունք չունի պաշտպանելու իր արժանապատվությունը և պատասխանատվության ենթարկելու զրպարտչին:
Մենք` նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի 35 ընտրողներս, իշխանությունից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել պատգամավոր Զարուհի Փոստանջյանին` թուրք-ադրբեջանական գործակալների հետ համագործակցելու, մեր հայրենիքը վարկաբեկելու, 1,5 մլն նահատակների հիշատակը անարգելու համար, քանզի տիկնոջ մտավոր կարողությունը դեռևս չի բավարարում տարբերելու` զո՞հն է վարկաբեկված, թե՞ դահիճը:
Տիկին, անբարո Եվրոպան, որ այսքան ժամանակ արժանի գնահատական չի տվել անհուսալիորեն վարկաբեկված դահճին, փորձում է արնոտ կացինները գրպաններում պահած Իլհամ խանին, Գյուլին ու Էրդողանին անիրավ աշխարհից արդարություն պահանջող հայի հետ բանակցությունների սեղանի առջև նստեցնել, մոռացության մատնելով դարավոր ոճրագործությունները և համոզել, որ թույլ տանք ադրբեջանական գազանամբոխը բնակվի մեր կողքին` Շուշիում, Ստեփանակերտում և այլուր: Այնպես որ, տիկին, մի՛ վարկաբեկեք Ձեզ` անբարո Եվրոպայից օգնություն հայցելով և, որպես մեղքի թողություն, հեռացեք քաղաքական ասպարեզից:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ