Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Անցյալը վերաիմաստավորելու ժամանակը

Անցյալը վերաիմաստավորելու ժամանակը
19.10.2013 | 14:09

Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ բանավիճում էին մի կողմից՝ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն ու գրող Արտեմ Հարությունյանը, մյուս կողմից՝ լրագրող, «Հայք» թերթի նախկին գլխավոր խմբագիր Տիգրան Հակոբյանն ու Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Թեման դարձյալ Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակն էր:

Արտեմ Հարությունյանը, ինչպես և սպասվում էր, դատափետում էր ՀՀՇ-ի իշխանության տարիները՝ շրջանցելով վերջին տասնհինգ տարվա իրողությունները, երբ ՀՀՇ-ն արդեն իշխանություն չէր: Տիգրան Հակոբյանն էլ հիշեցրեց, որ Ղարաբաղն ազատագրվել է հենց ՀՀՇ-ի իշխանության տարիներին, երբ մեր ժողովուրդը լաց ու ողբի փոխարեն գործի է անցել:

Խնդիրն, իհարկե, բանավեճի որակը չէր, այլ՝ բուն թեման, որը Հայաստանի անկախության քսաներկուերորդ տարում, թվում է, չպետք է դառնար օրակարգային: Խնդիրն այն է, որ Հայաստանում դեռ կս ոչ միայն Զորի Բալայան, որը Ղարաբաղը Ռուսաստանին մաս դարձնելու ցանկությամբ նամակ է հղում ՌԴ նախագահին, այլև՝ նախկին կուսակցական-նոմենկլատուրային գործիչների ու մտավորականների մի կոհորտա, որը, կուրծք ծեծելով, պաշտպանում է այդ քայլը, բանավեճ հրահրում: Եվ այդ բանավեճում էլ անկախության, ազատության գաղափարները դավանող մտավորականներն էլ ստիպված են Զորի Բալայանի պաշտպաններին ու հեռուստալսարանին բացատրել ակնհայտ պարզ իրողություններ՝ ի հեճուկս բանականության նենգափոխման:

Տարեսկզբին, Ղարաբաղյան շարժման 25-ամյակի առթիվ, լույս տեսավ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գիրքը, որը նրա հոդվածների և էսսեների ժողովածուն է: Գիրքը կազմող ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, որը Համբարձում Գալստյանի եղբայրն է, գրքի նախաբանում արել է մի ուշագրավ դիտարկում:

«Հայկական հեղափոխությունը առաջինն էր նախկին ԽՍՀՄ տարածքում ձևավորված ազգային-դեմոկրատական շարժումների և հեղափոխությունների շարքում: Շատ երևույթներ Հայաստանում զարգանում էին ինքնուրույն, պետական մեքենայի հետ դիմակայության պայմաններում, բայց և գործող օրենքների շրջանակներում: Ահա այս պատճառով ես չեմ բացառում, որ Հայկական հեղափոխության հետազոտման ճանապարհով ձեռք բերված գիտելիքը կարող է և առաջարկել նոր, թերևս նրբերանգային տարրեր հեղափոխությունների արդի տեսությունների մեջ:

Որպես կանոն ցանկացած առաջին երևույթ ունի յուրահատկություններ, որոնց իմացությունը կարող է նոր պարզաբանումներ բերել իրեն հաջորդող իրադարձությունների ուսումնասիրման գործում: Ղարաբաղյան շարժումը կամ Հայկական «չճանաչված> հեղափոխությունը մինչ օրս Հայաստանում կամ արտերկրում դեռևս չի դարձել հատուկ հետազոտության առարկա հեղափոխությունների արդի տեսությունների լույսի ներքո, երբեք մասնագիտորեն չի համեմատվել 1980-ականների վերջին- 1990-ականների սկզբին ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի տարածքում տեղ գտած համանման իրադարձությունների հետ: Ահա սա այն խնդիրներից մեկն է, որ այսօր կանգնած է հայ հասարակագետների առաջ»,- գրում է Հարություն Մարությանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ