Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.10.2013 | 23:10

Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ։ Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք։ Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի։ Եթե ձեզնից մեկը կարծում է, թե ինքն իմաստուն է այս աշխարհում, հիմար թող լինի, որպեսզի իմաստուն դառնա, որովհետև այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ, քանզի գրված է, թե՝ ինքն է, որ բռնում է իմաստուններին իրենց խորագիտության մեջ։


Կորնթացիներին Ա 3. 16-19

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ