Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլը պոպուլիզմո՞վ է զբաղվում

Նիկոլը պոպուլիզմո՞վ է զբաղվում
25.10.2013 | 12:47

«Թող նախ նայեն իրենց խմբակցությանը,-անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ-ի հասցեին հնչած մեղադրանքներին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով:-Երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում դատել բոլորին և իր նախկին ամենամոտիկ շրջապատին, և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, միշտ էլ վտանգ կա, որ կարող է չարաչար սխալվել: Գնահատելով պարոն Փաշինյանի պատգամավորական գործունեությունը, սա հենց այդ դեպքերից է: Իմ խորհուրդն է՝ զբաղվել նրանով, ինչով կոչված են զբաղվել, չփորձել արդարանալ՝ ուրիշների վրա քար նետելով: Մենք հանգիստ, խաղաղ մեր գործն անում ենք, և Նիկոլ Փաշինյանը չի որոշելու՝ մենք ընդդիմություն ենք, թե ոչ»:
Հիշեցնենք, որ Արծվիկ Մինասյանը բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասին օրենքը դրական էր գնահատել, որից հետո Փաշինյանը ՀՅԴ-ի ընդդիմություն լինելը կասկածելի էր համարել: «Պարոն Մինասյանը ելույթ է ունեցել և ներկայացրել օրենքի մասին իր մոտեցումները, նշել, թե այս օրենքը քննադատողները պոպուլիզմով են զբաղվում: Հիմա Նիկոլը պետք է ապացուցի, որ ինքը պոպուլիզմով չի զբաղվում»,-ընդգծեց Վարդանյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ