Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է

Կոմպոզիտորների միության նոր նախագահը Արամ Սաթյանն է
27.10.2013 | 23:35

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ է ընտրվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը: Նա ստացել է 43 ձայն, Ռոբերտը Ամիրխանյանը` 41:

Նախագահի թեկնածուները չորսն էին` Լևոն Չաուշյան, Արամ Սաթյան, Ռոբերտ Ամիրխանյան և Երվանդ Երկանյան: Լևոն Չաուշյանն ինքնաբացարկ է հայտարարել hօգուտ Արամ Սաթյանի թեկնածության, Երվանդ Երկանյանը նույնպես հրաժարվել է մրցակցությունից:
Համագումարը համարվում էր արտահերթ, քանի որ հրավիրվել էր օրենքով սահմանված ժամկետից ուշ: Միության վերջին համագումարը տեղի է ունեցել 2009-ին: Կոմպոզիտորների միության անդամներից շատերի պնդմամբ` ընտրված նախագահի` Ռոբերտ Ամիրխանյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է դեռևս 2011-ին: Սույն համագումարին ընդառաջ երիտասարդ կոմպոզիտորները հանդես էին եկել բաց նամակով` առաջարկելով չքվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի օգտին:Միության նախագահն իր ընդդիմադիրներին անվանել էր մոլորյալներ, նրանց գործողությունները` թշվառական:
Հիշեցնենք, որ «Ինչպիսի՞ն պետք է լինի կոմպոզիտորների միության նախագահը» հարցին Արամ Սաթյանը պատասխանել էր` «Նախագահը մեզանից մեկն է, եթե հակադրում է իրեն, ուրեմն, մեզ հետ չէ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ